Անատոլի Գունիցկի
Անատոլի Ավգուստովիչ Գունիցկի (նաև հայտնի է որպես Ջորջ, Ստարի Ռոքեր, սեպտեմբերի 30, 1953[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դրամատուրգ, լրագրող, պոետ, գրող, Ակվարիում խմբի համահիմնադիր։
Անատոլի Գունիցկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Джордж[1], Старый Рокер[1], Бенедикт Бурых[1] և Георгий Левин[1] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Անդամակցություն | Ակվարիում[2] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հրեաների ընտանիքում։ Հայրը հոգեբույժ էր։ Բորիս Գրեբենշչիկովի հետ սովորել է Լենինգրադի № 429 դպրոցում, ապա ստացել թատերական քննադատի մասնագիտություն։
1972 թ. Գրեբենշչիկովի հետ հիմնադրել է Ակվարիումը, եղել է խմբի հարվածող և երգերի տեքստերի հեղինակ (քառասունից ավելի)։ Եղել է Լենինգրադի ռոք-ակումբի խորհրդի անդամ։ Գրում է աբսուրդի ոճով։ «Մինչ վերին բարձունքներ», «Անտոմսի մահը» պիեսները բեմադրվել են մի շարք թատրոններում։ 1980-ականներից սկսել է լրագրողական գործունեությունը "Ռոքսի" և "Կոստյոր" ամսագրերում, 1987 թվականից՝ նաև ռադիոհաղորդավար։
2000 թ.-ից սկսած "Տերրարիում" խումբը (Բորիս Գրեբենշչիկով, Վյաչեսլավ Բուտուսով, Նաստյա Պոլևա և այլք) թողարկել է երկու ալբոմ՝ Գունիցկու բանաստեղծությունների հիման վրա գրված երգերով[3]։ «Ջիբլարթար/Լաբրադոր» երգն օգտագործվել է որպես "Брат-2" ֆիլմի սաունդթրեք և դարձել հիթ։
2010 թ. նկարահանվել է "Приставы" սերիալում։
Սկավառակագրություն
խմբագրելԱկվարիում
խմբագրել- Искушение святого Аквариума (1972)
- Менуэт земледельцу (1973)
- Притчи графа Диффузора (1974)
- Музыка общественных туалетов (1974)
- Треугольник (1981)
- Пятиугольный грех (2000)
- Воздухоплавание в компании сфинксов (2012)
ЗА
խմբագրել- Окно в небесах (1974)
- Победа (1974)
Այլ
խմբագրել- Брат-2 (2000)
- Река Оккервиль (2002)
Արձակ
խմբագրել- «Անտոմսի մահը» (1991)
- «Դրական հերոսի փոխակերպումները» (1996)
- Կեռանմանությունն իմ նշանաբանն է (2000)
- Երկեր 2 հատորով։ հ. 1 — «Երգեր», հ. 2 — «Չերգեր» (2002)
- Հին ռոքերի գրառումները (2005)
- Գիրք երգոց (2006)
- Խոսքի ափը (2009)
- «Լուսնի ¾ կեսը» (2012)
- Իմ Ակվարիումը (2015)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ https://www.aquarium.ru/en/musicians
- ↑ Террариум