Անավարտ պատմություն (ֆիլմ)

«Անավարտ պատմություն» (ռուս.՝ «Неоконченная повесть»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ֆրիդրիխ Էրմլերը 1955 թվականին[2][3][4]։

Անավարտ պատմություն
ռուս.՝ Неоконченная повесть
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և մելոդրամա
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորՖրիդրիխ Էրմլեր[1]
ԴերակատարներԷլինա Բիստրիցկայա և Սերգեյ Բոնդարչուկ
ՕպերատորԱնատոլի Նազարով
ԵրաժշտությունԳավրիիլ Պոպով
Պատմվածքի վայրՍանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն91 րոպե
IMDbID 0048419

Սյուժե խմբագրել

Տաղանդավոր նավաշինարար Յուրի Երշովի ոտքերը դժբախտ պատահարից հետո կաթվածահար են եղել, և նա շղթայված է մահճակալին։ Բայց Երշովը չի հանձնվում, շարունակում է ակտիվորեն ապրել և աշխատել։ Եվ ամեն առավոտ նա անհամբեր սպասում է տեղամասային բժշկի՝ Ելիզավետա Մուրոմցևայի ժամանմանը։ Ելիզավետա Մաքսիմովնան այրի է, ամբողջովին իրեն նվիրել է իր մասնագիտությանը։ Հիվանդի և բժշկի միջև ծագած ուժեղ զգացմունքը՝ սերը, օգնում է հրաշք գործել, և Երշովը սկսում է քայլել։

Դերերում խմբագրել

  • Էլինա ԲիստրիցկայաԵլիզավետա Մաքսիմովնա Մուրոմցևա[5], տեղամասային բժիշկ
  • Սերգեյ ԲոնդարչուկՅուրի Սերգեևիչ Երշով, Բալթյան գործարանի գլխավոր դիզայներ
  • Սոֆյա ԳիացինտովաԱննա Կոնստանտինովնա, Երշովի մայրը
  • Եվգենի Սամոյլով – Ալեքսանդր Դենիսովիչ Ագանին, նյարդաբան
  • Եվգենի Լեբեդև – Ֆեոդոր Իվանովիչ, շրջկոմի քարտուղար
  • Ալեքսանդր Լարիկով – Սպիրին պապ
  • Գերման Խովանով – Վասիլի Սպիրին, Նաստենկայի հայրը
  • Յուրի ՏոլուբեևՆիկոլայ Նիկոլաևիչ Սլադկով, առաջատար ինժեներ
  • Էրաստ Գարին – Կոլոսկով, վարսահարդար
  • Անտոնինա Բոգդանովա – մորաքույր Պոլյա
  • Վլադիմիր Վորոնով – Պոնոմարյով, հիվանդ
  • Սերգեյ Դվորեցկի – Սերգեյ Անդրեև, ուսանող
  • Օլգա Զաբոտկինա – Նադյա, ուսանող
  • Սերգեյ Կարնովիչ-Վալուա – Վալենտին Օսիպովիչ, պրոֆեսոր
  • Բորիս Լեսկին – խաբեբա[6]
  • Վլադիմիր Չոբուր – գործարանի տնօրեն
  • Յուրի Բուբլիկով – գործարանի գլխավոր ինժեներ
  • Գլեբ Սելյանին – Վոլոդյա, ուսանող
  • Վալենտինա Չեմբերգ – հիվանդի մայր
  • Տանյա Խորիշկո – Նաստենկա (լուսագրերում նշված չէ)
  • Արիադնա Կուզնեցովա – շրջանավարտ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Իսաև
  • Ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Էրմլեր
  • Օպերատոր՝ Անատոլի Նազարով
  • Նկարիչներ՝ Բելլա Մանևիչ, Իսահակ Կապլան
  • Կոմպոզիտոր՝ Գաբրիել Պոպով
  • Ֆիլմի տնօրեն՝ Թամարա Սամոզնաևա

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմում հնչում է Պյոտր Չայկովսկու երաժշտությունը։
  • Ֆրիդրիխ Էրմլերի ֆիլմը դիտել է 29,3 միլիոն հանդիսատես, ինչը 406-րդ արդյունք է խորհրդային կինովարձույթի ողջ պատմության մեջ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0048419/
  2. «Кино по заявкам покажут в кинотеатре «Спутник»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  3. «Советскую драму «Неоконченная повесть» покажут в кинотеатре «Искра» на севере столицы». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  4. «Центральный государственный архив литературы и искусства Санкт-Петербурга. Путеводитель. 2007». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  5. Главные законы Элины Быстрицкой
  6. Неоконченная повесть (1955) Full Cast & Crew
  7. СССР: Самые кассовые фильмы