Անաստասիա (ֆր.՝ Anastaise, 14-րդ դար - 15-րդ դար), ֆրանսիացի նկարչուհի։ Ստեղծել է բարդ դեկորատիվ շրջանակներ (ձեռագրերի շարքեր) և գունանակարներ[1]։ Նրա ապրած ժամանակաշրջանում ձեռագրերի մեծ մասը ստեղծվել է առևտրային սեմինարների ժամամակ, և նկարիչների մեծ մասը կանայք էին, հավանաբար, առաջին հերթին, նրանք, ովքեր մասնագիտացել են այդ ձևավորման մեջ, հաճախ իրենց անունը ոչ թե մանրանկարչության պատկերներին էին տալիս, այլ այլ նկարների[1]։ Փարիզի դպրոցը այդ ժամանակ դեռ լուսավորության առաջատար կենտրոնն էր և փարիզյան աշխատանքները հայնտի էին ամբողջ Եվրոպայում[1]։

Անաստասիա
Ծնվել է14-րդ դար
Վախճանվել է15-րդ դար
Մասնագիտությունմանրանկարչուհի

Անաստասիայի մասին քիչ բան է հայտնի, սակայն նրա մասին է գրել Կրիստինա Պիզանսկին իր «Գիրք կանանց քաղաքի մասին» ստեղծագործության մեջ (1405)։ Կրիստինա Պիզանսկին նրան ներկայացնում է որպես այդ ժամանակվա լավագույն լուսավորիչ[2].

Ես գիտեմ Անասատասիա անունով մի կնոջ, ով այնքան հմուտ և կրթված է ձեռագրեր ստեղծելու և մանրանկարչության պատկերները գծելու գործում, որ Փարիզ քաղաքում՝ այնտեղ, որտեղ տեղակայված են լավագույն արհեստանոցները, որտեղ աշխատողները կարող են գերազանցել նրան, մեկը, ով կարող է նկարել ծաղիկներ և դետալներ նույնքան նրբորեն, ինչպես նա է այդ ամենն անում, և ում աշխատանքը ավելի հարգանքի է արժանի, անկախ նրանից թե գիրքը որքան թանկ է։ Մարդիկ չեն դադարի խոսել նրա մասին։ Եվ ես օրինակով գիտեմ, քանի որ նա մի քանի աշխատանք է կատարել իմ համար։ («Գիրք կանանց քաղաքի մասին», 85)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 al, Penelope J. Davies et Janson's history of art : the western tradition. — 7th. — Upper Saddle River: Pearson/Prentice Hall, 2007. — С. "Anastasia". — ISBN 9780131934689
  2. Hindman, Sandra L. Christine de Pizan's "Epistre Othéa" : painting and politics at the Court of Charles VI. — Toronto, Ont., Canada: Pontifical Institute of Mediaeval Studies, 1986. — С. 69. — ISBN 9780888440778
  3. Bell, Susan Groag The lost tapestries of the City of ladies : Christine de Pizan's Renaissance legacy. — Berkeley: University of California Press[en], 2004. — С. 154. — ISBN 9780520234109

Գրականություն խմբագրել