Անաստասիա Կոնստանտինովնա Նազարենկո (ռուս.՝ Анастасия Константиновна Назаренко, հունվարի 17, 1993(1993-01-17), Կալինինգրադ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի (գեղարվեստական մարմնամարզություն), Ռուսաստանի խմբային բազմամարտի հավաքականի անդամ[1]։ 2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի չեմպիոն գեղարվեստական մարմնամարզությունից (խմբային բազմամարտ), աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն։

Անաստասիա Նազարենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 17, 1993(1993-01-17) (31 տարեկան)
Ծննդավայր՝Կալինինգրադ, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Անաստասիա Նազարենկոն ծնվել է 1993 թվականի հունվարի 17-ին Կալինինգրադում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Պ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության համալսարանը։

2012 թվականին Անաստասիա Նազարենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում մանսակցել է Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերին՝ հաղթելով գեղարվեստական մարմնամարզության խմբային բազմամարտում։ Նազարենկոյի հետ միասին չեմպիոն են դարձել Ուլյանա Դոնսկովան, Անաստասիա Բլիզնյուկը, Քսենյա Դուդկինան, Ալինա Մակարենկոն և Կարոլինա Սևաստյանովան։

2013 թվականին Անաստասիա Բլիզնյուկը դարձել է Կազանի Ունիվերսիադայի եռակի չեմպիոն՝ հաղթելով 10 գուրզերով և երեք գնդակով ու երկու օղակներով վարժություններում, ինչպես նաև խմբային բազմամարտում։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոն քաղաքում անցկացված 30-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների համար[2].
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազան քաղաքում անցկացված 27-րդ Համաշխարհային ամառաին ունիվերսիադայում մարզական բարձր ձեռքբերումների համար[3].

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել