Անապլազմոզներ, ընտանի և վայրի որոճող կենդանիների հիվանդություններ։

Անապլազմոզներ
Տեսակվարակիչ հիվանդություն
ՊատճառAnaplasma?
Փոխանցման ձևարոտային տզերի և միջատների միջոցով
Հիվանդության ախտանշաններՍակավարյունություն
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և անասնաբուժություն
ՀՄԴ-10A79.8

Հարուցիչներ խմբագրել

Հարուցիչներն արյան կարմիր գնդիկներ մակաբույծները՝ անապլազմաներն են։ Հիվանդությանը փոխանցում են արոտային տզերը և միջատները (պիծակը, մոծակները և այլն)։ Անապլազմոզներ տարածված են ամենուրեք։

Ախտանիշներ խմբագրել

Անապլազմոզով հիվանդ կենդանիների մոտ նկատվում է զարգացող սակավարյունություն (արյան կարմիր գնդիկների քանակի խիստ կրճատմամբ), դող, ժամանակ առ ժամանակ ջերմաստիճանի բարձրացում, այտուց, լորձաթաղանթների գունատություն (նման սպիտակ ճենապակու)։ Անապլազմոզները ախտորոշվում են արյան մանրադիտակային հետազոտմամբ, իսկ խոշոր եղջերավորների և այծերի համար մշակված է ախտորոշման շճաբանական մեթոդ։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելումը՝ պայքար արոտային տզերի դեմ, արյուն վերցնել ու (բոլոր դեպքերում) հականեխային կանոնների պահպանում։

Բուժում խմբագրել

Բուժումը՝ տետրացիկլինով, բիովիտինով, տերամիցինով, բիոմիցինով։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 368