Անապատի ձեռք (իսպ.՝ Mano del desierto), քանդակ Ատակամա անապատում[1]։ Գտնվում է Չիլիի Անտոֆագաստա տարածաշրջանում՝ Պանամերիկյան թիվ 5 մայրուղուց 400 մետր հեռավորության վրա։

Անապատի ձեռք
իսպ.՝ Mano del Desierto
տեսակքանդակ
քանդակագործMario Irarrázabal?
տարիմարտի 28, 1992
բարձրություն11 մետր
ժանրհանրային արվեստ
նյութերկաթբետոն
գտնվելու վայրԱտակամա անապատ
քաղաքAntofagasta?
 Mano del Desierto Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Քանդակը պատկերում է մարդու ձախ ափ, որը կարծես երկրի տակից դուրս է գալիս մոտավորապես երեք քառորդով։ Քանդակի բարձրությունը 11 մետր է։ Հեղինակը չիլիացի Մարիո Իրարասաբալն է[2]։ Հեղինակի մտահղացմամբ՝ իր աշխատանքը պետք է արտահայտի մարդկային անարդարությունը, մենությունը, վիշտը և տառապանքը, իսկ այդքան նկատելի չափը՝ խոցելիությունը և անօգնականությունը[2]։ Քանդակի նյութը բետոն է պողպատե շրջանակի վրա[2]։

Բացումը տեղի է ունեցել 1992 թվականի մարտի 28-ին[3]։

Վերահսկողություն խմբագրել

Քանդակը հայտնի վայր է նկարահանման համար, այն հայտնվել է բազմաթիվ գովազդային հոլովակների և երաժշտական տեսահոլովակների մեջ[4]։ «Ձեռքը» հաճախ նախշում են գրաֆիտով, դրա համար էլ իշխանությունները պարբերաբար մաքրում են այն[2], մասնավորապես՝ 2013 թվականին զբոսաշրջության համաշխարհային օրվա տոնակատարության շրջանակներում Անտոֆագաստայի իշխանությունները և երկրի զբոսաշրջության նախարարությունը 20 կամավորների ուժերով կազմակերպել են քանդակի մաքրման աշխատանքները[5]։

Հուշարձանի խնամքն իր վրա է վերցրել «Միավորում հանուն Անտոֆագաստայի» կազմակերպությունը (իսպ. La Corporación Pro Antofagasta), որի անդամները զբաղվում են հուշարձանի մաքրմամբ և այցելուներին կոչ անում մակագրություններ չթողնել դրա վրա[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Giant Hand Buried in the Atacama Desert(անգլ.) на сайте scribol.com
  2. 2,0 2,1 2,2 2,3 Кэти Мэннинг. Keep Up the High Five: «La Mano Del Desierto»(անգլ.) на сайте elobservatodo.cl, 22 июля 2011
  3. La mano del desierto(իսպ.) на сайте diariodelviajero.com, 29 февраля 2008
  4. Marcelo Rojas. «LA MANO DEL DESIERTO» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  5. Министерство туризма Чили (27.09.2013). «Con operativo en la Mano del Desierto, Sernatur Antofagasta celebró el Día Mundial del Turismo» (իսպաներեն). Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  6. Katie Manning (22.07.2011). «Keep Up the High Five: "La Mano Del Desierto"» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել