Անանց (անձնանուն)

արական անձնանուն

Անանց, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ան-անց՝ «որ չի անցնի, չի վերջանա, մնայուն» բառից։ Համազոր է հայերեն Մնացական, թուրքերեն Դուրսուն, Ղալասան, իտալերեն Dante անուններին։ Գործածվել է 14-րդ դարում։ Հիշատակված է 1334 թվականին Վայոց ձորի Գլաձոր վանքում գրված մի Ավետարանի հիշատակարանում, որը կրճատ ձևով մեջբերում է Թորոս Աղբարը[2]։

Անանց
Անանց
Տեսակարական անձնանուն
Նշանակությունոր չի անցնի, չի վերջանա, մնայուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններՄնացական
Կապված հոդվածներ«Անանց» սկսվող էջեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 155 — 634 էջ։