Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտ (այլ կիրառումներ)

«Անահիտ», Ղազարոս Աղայանի հայտնի հեքիաթներից։ Գրվել է 1881 թվականին։

Անահիտ
2011 թվականի հրատարակություն
ՀեղինակՂազարոս Աղայան
ՏեսակՀեքիաթ
Մանկական գրականություն
Ստեղծման տարեթիվ1881
ՎիքիդարանԱնահիտ

Սյուժե խմբագրել

Վաչե թագավորը ուներ մի որդի` անունը Վաչագան։ Վաչագանի ծնողները ուզում էին Վաչագանին ամուսնացնել հարուստի աղջկա հետ, բայց Վաչագանը չէր ուզում ամուսնանալ այնպիսի աղջկա հետ ում, որ չէր սիրում[1]։ Վաչագանը, հոգնելով ծնողների խոսքերից, սկսում է որսով զբաղվել իր հավատարիմ ծառայի` Վաղինակի և իր շան լակոտի հետ, որը շատ փոքր էր, բայց արդեն մի հսկա շան նման էր։ Այդպես Վաչագանը նաև տեղեկություն է ստանում իր քաղաքից։ Մի անգամ նրանք երկուսով հոգնած կանգ են առնում Հացիկ գյուղի աղբյուրի մոտ, որտեղից գյուղի աղջիկները ջուր էին տանում իրենց գյուղ։ Վաչագանի լեզուն չորացել էր, նա աղջիկիներից ջուր է խնդրում։ Մի աղջիկ լցնում է իր սափորը և ուզում էր ջուրը տալ տղաներին, բայց մի ուրիշ աղջիկ վերցնում է նրա սափորը և դատարկում։ Հետո այդ աղջիկը լցնում է իր սափորը, նորից դատարկում. այդպես մի քանի անգամ։ Վաչագանը հարցնում է աղջկան, թե ինչո՞ւ էր ինքը սափորը լցնում և հետո դատարկում, աղջիկը պատասխանում է, որ նրանք շատ հոգնած և քրտնած էին, և եթե խմեին այդքան սառը ջուր, կհիվանդանային։ Վաչագանին դուր է գալիս այդ իմաստուն աղջկը և հետաքրքրվում է նրանով։ Վաչագանը պարզում է, որ նրա անունը Անահիտ է, նա նախրչու աղջիկ է, գորգագործ է և շատ իմաստուն։ Վաչագանը այնքան է սիրում Անահիտին, որ հայտարարում է` նա Անահիտից բացի ոչ մի աղջկա հետ չի ամուսնանա։ Թագավորն ու թագուհին տեսնում են, որ իրենց տղան իր ասածից հետ չի կանգնում, իշխաններ է ուղարկում Անահիտի ձեռքը խնդրելու, բայց Անահիտը իշխաններին ասում է, որ տղան իրեն շատ է դուր եկել, բայց նա արհեստ գիտի, իշխանները ասում են, որ նա թագավոր է և նրան արհեստը պետք չի գա, բայց Անահիտը ասում է, որ եթե տղան արհեստ չսովորի, նա չի ամուսնանա Վաչագանի հետ։ Վաչագանը մի դիպակագործ է վարձում և դիպակ գործել է սովորում, հետո մի դիպակ է գործում ուղարկում Անահիտին։ Անահիտը համաձայնվում է և ամուսնանում Վաչագանի հետ։ Մի քանի տարի հետո Վաչագանի ծնողները մահանում են, իսկ Վաչագանը թագավոր է դառնում։ Վաղինակն անհետացած է լինում, և Անահիտը Վաչագանին ուղարկում է նրան փնտրելու։ Վաչագանը ճանապարհ է ընկնում։ Հետ վերադառնալիս, Պերոժ քաղաքում նա փորձանքի մեջ է ընկնում ու բանտարկվում։ Վաչագանին տանում են սպանդանոց, որտեղ անարհեստ մարդկանց սպանում էին և եփում, հետո լինում է մի սրահում, որտեղ մարդիկ նստած արհեստով են զբաղվում։ Վաչագանը ևս սկսում է աշխատել։ Նա մի դիպակ է պատրասում, որտեղ թալիսմաններով Անահիտին հայտնում է իր տեղը և պատվիրում է մշակներին դիպակը վաճառել թագուհուն։ Ագահ մշակը այդ դիպակը տանում է Անահիտի մոտ Անահիտը ուշադիր զննում է դիպակը և հրամայում, որ բռնեն մշակին, հետո զորք է հավաքում և գնում Պերոժ քաղաք։ Զորքը կոտրում է դարպասի դռները, և այնտեղից դուրս են գալիս հոգնած ու սոված մարդիկ։ Անահիտը գտնում է նաև Վաչագանին ու Վաղինակին։

Քրմապետին տալիս են Վաղինակին, որ նրանից վրեժ լուծի։ Վաղինակը նրան տանում է Զանգիի մոտ, որն էլ ուտում է նրան[2]։

Կերպարներ խմբագրել

  • Անահիտ
  • Վաչագան, արքայազն
  • Վաղինակ, նրա ծառան
  • Գյուղացիներ
  • Առան, Անահիտի հայրը
  • Վաչե թագավոր
  • Աշխեն թագուհի
  • Քրմապետ
  • Քրմեր
  • Զանգի
  • Վաչագանի ընկերներ

Բարոյախոսություն խմբագրել

Հեքիաթը գովերգում է արհեստի ուժը, ցույց է տալիս, որ երբեմն մարդու կյանքը փրկում է ոչ թե հարստությունը, այլ հենց արհեստի իմացությունը։

  Աղայանը էդ նյութն առել է մեր ժողովրդական հեքիաթից, որ ջատագովում է արհեստը։ Մի հեքիաթ, որ ունեն բոլոր ժողովուրդները, ըստ էության նույնը, մանրամասնությունների մեջ իրենց առանձնահատուկ երանգով ու կյանքով։ Ինչպես գրեթե բոլոր հեքիաթները։ Հովհաննես Թումանյան[3]  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղ. Աղայան, Երևան, 2012, էջ 228
  2. նույն տեղում, էջ 279
  3. Ղ. Աղայանի «Անահիտը»

Արտաքին հղումներ խմբագրել