Անահիտ Լևոնի Հարությունյան (մարտի 14, 1958(1958-03-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի «Հայբուսակ» համալսարանի նախկին ռեկտորը, Կրթության միջազգային ակադեմիայի (որի կազմի մեջ մտնում է նաև «Հայբուսակ» համալսարանը) նախագահ։

Անահիտ Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1958(1958-03-14)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Անահիտ Հարությունյանը ծնվել է 1958 թ. մարտի 14-ին Երևանում՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հետագայում՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Լևոն Հարությունյանի և ուսուցչուհի Սիլվա Ասլիկյանի ընտանիքում։ 1975թ. ավարտել է Երևանի թիվ 109 դպրոցը և ընդունվել Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1980-1990թթ. աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտի (ներկայումս՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան) ռուս գրականության ամբիոնում՝ որպես դասախոս։ 1990 թվականին դարձել է «Հայբուսակ» համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր, 1993 թվականից զբաղեցրել ռեկտորի պաշտոնը։ Նրա ղեկավարության տարիներին բուհը զգալի զարգացում է ապրել՝ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը, ստորագրվել են համագործակցության պայմանագրեր մի շարք արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ, կատարվել են ռազմավարական բարեփոխումներ։ 1994-1999 թվականներին եղել է Հայաստանի մասնավոր ուսումնական հաստատությունների «Ինտելեկտ» միության փոխնախագահը, 1999 թվականից այդ միության նախագահն է։ 2006 թվականից հանդիսանում է Կրթության Միջազգային Ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ[2]։

 

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի Հավատարմագրված համալսարանների խորհրդի անդամ
  • Հայաստանի Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամ
  • 2007 թվականից Ռուսաստանի Բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ
  • 2009-2016 թթ. եղել է Հայաստանի Կրթության և Գիտության նախարարության կոլեգիայի անդամ

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Բանասիրական գիտւթյունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002)
  • 2008 թվականին Մոսկվայում պարգևատրվել է ակադեմիկոս Չիժևսկու անվան շքանշանով, 2015 թ. արժանացել է ակադեմիկոս Չիժևսկու մեծ ոսկե մեդալին
  • ՀՀ Լեզվի պետական տեսչության պատվոգրիր, 2009
  • «Տարվա լավագույն կին գործարար» մրցանակ, 2010
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2011
  • Համազգային վստահության մրցանակ, 2014
  • Շվեյցարիայի “SIQS” որակի ստանդարտների ինստիտուտի սերտիֆիկատ և շքանշան, 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10018
  2. «ԱՆԱՀԻՏ ԼԵՎՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ». www.academedu.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Socrates Almanac. 2016. EBA Oxford. Oxford
  • Տավշո արմատներ գրական-մարզամշակութային հանրագիտարան, Երևան, 2016 թ.
  • Տավուշ-հանրագիտարան, 2010 թ. Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն
  • Հայուհիներ. Հանրագիտարան 2 հատորով, 2011 թ. Երևան, Ամարաս
  • Տավուշ։ Վավերագրություն։ 2010 թ. Երևան
  • Նշանավոր հայուհիներ. 2006 թ. Երևան. ՎՄՊ–ՊՐԻՆՏ
  • Ով ո՞վ է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան. Հատ. 1. 2005 թ. Երևան, ԳԱԱ