Անահիտ Դանիելյան

հայ բանաստեղծ

Անահիտ Թադևոսի Դանիելյան (մարտի 18, 1954(1954-03-18), Դաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։ Արծաթագործության և ոսկեգործության ժողովրդական վարպետ։

Անահիտ Դանիելյան
Ծնվել էմարտի 18, 1954(1954-03-18) (70 տարեկան)
ԾննդավայրԴաստակերտ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

1974 թվականին ավարտել է Երևանի առևտրի տեխնիկումը, 1996 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ «ՀԱ» արվեստի կենտրոնի նախագահն է։ Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիներից։ Նրա շատ ստեղծագործություններ տպագրվել են հանրապետական մամուլում։ Վեց գրքերի հեղինակ է՝

  • «Կարոտ» (1997)
  • «Լուսե կանթեղ» (1998)
  • «Սիրո գավաթ» (2007)
  • «Սիրո առավոտ» (2009)
  • «Ճերմակ մարգարիտ» (2010)
  • «Հավերժահարս Որոտանի» (2014)

Անահիտ Դանիելյանը հանրապետության մարզերի տարբեր քաղաքներում կազմակերպել է «Պոեզիան երգի թևերով» գրական երաժշտական միջոցառումներ։

Մրցանակներ խմբագրել

  • Երևանի ոսկեգործության և արծաթագործության ցուցահանդեսի լավագույն մրցանակ, 2005
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2014
  • Հայաստանի մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալ, 2014

Արտաքին հղումներ խմբագրել