Անահիտ Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Բարսեղյան (մարտի 3, 1994[1], Խարկով), հայ լողորդուհի։ Հայաստանի չեմպիոն և ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի չեմպիոն[2]։ Լոնդոնում կայացած «Ամառային օլիմպիական խաղեր 2012»-ի մասնակից։
Անահիտ Բարսեղյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 3, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Խարկով, Ուկրաինա |
163 սանտիմետր |
Կենսագրություն
խմբագրելԱնահիտ Բարսեղյանը ծնվել է 1994 թվականի մարտի 3-ին Խարկովում։ Յոթ տարեկանից սկսել է զբաղվել լողով։ Առաջին մարզիչը և անձը, ով նրան ուղղորդեց դեպի սպորտ, նրա հայրն էր՝ Կարեն Բարսեղյանը[3]։
Սպորտային կարիերան
խմբագրելԻր ամբողջ կարիերայի ընթացքում Անահիտ Բարսեղյանը հաղթել է Հայաստանի 2007, 2008, 2009 թվականների առաջնություններում։ 2009 թվականին Իրանում կայացած Համահայկական խաղերին արժանացել է լավագույն լողորդ տիտղոսին։ Հաջորդ տարի՝ 2010 թվականին, Սինգապուրում տեղի ունեցած երիտասարդական օլիմպիադայի՝ 50 մետր խորության վրա սպորտաձևում գրավել է 17-րդ հորիզոնականը։ Նույն թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած առաջնության ժամանակ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[3]։ 2012 թվականին Հայաստանում կայացած առաջնությանը մասնակցելով սահամնել է ռեկորդներ՝ 100 մետրը լողալով 1:09:29 ժամանակահատվածում, 50 մետրը՝ 30:89-ում, 25 մետրանոց լողավազանում 50 մ լողալով 1:05:00 ժամանակահատվածում[3]։
2012 թվականին՝ մարզվելով Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Արման Վահանյանի[4] գլխավորությամբ մասնակցել է Հայաստանի առաջնությանը, որտեղ միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել՝ կոմպլեքս լողի ժամանակ 100 մետրը անցել է 1։09:29-ի ընթացքում, բատերֆլայի 50 մետրը՝ 30։89, իսկ 25 մետրանոց լողավազանում 50 մետրը անցել է 1:05։00-ում։
Ձեռքբերումները
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Анаит Барсегян - Досье - Плавание». Eurosport. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Անահիտ Բարսեղյանը «կարճ ջրում» լողի ԱԱ-ում չի անցել եզրափակիչ 50 մ բատերֆլայ ոճով մրցաձևում». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Անահիտ Բարսեղյան
- ↑ «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Անահիտ Բարսեղյան». sport.news.am.