Այցելուակենտրոն հոգեթերապիա

Այցելուակենտրոն հոգեթերապիա՝ հոգեթերապևտիկ մեթոդ, որն առաջարկվել է Կարլ Ռոջերսի կողմից, որպես երկընտրանք հոգեվերլուծության և բիհեյվիորիզմի հոգեթերապիային։ Այն հեղինակի կողմից մշակվել է մի քանի տարիների ընթացքում, մշտապես զարգանալով և համալրվելով նոր գործնական մեթոդներով։ Ի սկզբանե Ռոջերսի մոտեցումը թերապիային կոչվում էր ոչ դիրեկտիվ, որը արտացոլում էր հեղինակի հետաքրքրությունը այնպիսի մեթոդների նկատմամբ, որոնք կարող են փոխել վարքագիծը։ Կարլ Ռոջերսը ենթադրեց, որ անձը ընդունակ է փոխել իր անձնավորությունը, այդժամ հոգեթերապևտը կարող է պակաս դիրեկտիվ լինել նրա հետ հարաբերություններում։

Այցելուակենտրոն հոգեթերապիա
Տեսակintervention? և method?
ՀայտնաբերողԿարլ Ռոջերս

Ավելի ուշ Կարլ Ռոջերսը իր ուշադրությունը կենտրոնացրեց այն մեթոդների վրա, որոնք թույլ են տալիս թերապևտին ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում այցելուի հետ բուժման ընթացքում։ Հետագայում այնպիսի մոտեցումը վերանվանվեց «Այցելուակենտրոն», ինչը ընդգծեց նրա հիմնական գաղափարը՝ հասկանալ այցելուի ինքնաընկալումը։

Ռոջերսը իր մոտեցման մեջ գլխավոր դերը հատկացրեց թերապևտի և այցելուի փոխհարաբրություններին՝ որպես արդյունավետ բուժման կարևորագույն պայման։

Թերապևտիկ պայմաններ խմբագրել

Որպեսզի իրականացնի այցելուի անձնավորության կառուցվածքային փոփոխություններ Կարլ Ռոջերսը արաջարկեց վեց թերապևտիկ պայմաններ[1]։ Քննենք դրանք մանրամասնորեն։

  1. Այցելուն և հոգեթերապևտը պետք է գտնվեն հոգեբանական կոնտակտի մեջ: Ռոջերսը կանխադրեց, որ այցելուի անձի մեջ դրական փոփոխություններ տեղի չեն ունենա, եթե նրա և հոգեթերապևտի միջև փոխհարաբերություններ չկան։
  2. Այցելուն գտնվում է անհամապատասխան իրավիճակում, նա խոցելի է և մտահոգ: Ռոջերսը դա բացատրում է, որպես անհամապատասխանություն անձի իրական ապրումների և նրա Ես-կոնցեպցիայի միջև։
  3. Հոգեթերապևտը ներդաշնակ է կամ ինտեգրված: Դա նշանակում է, որ հոգեթերապևտը պետք է ջերմ, անկեղծորեն դիմավորի մարդուն, ստեղծի դրական մթնոլորտ իրենց փոխհարաբերություններում։ Հոգեթերապևտը պետք է բաց լինի մարդկային բոլոր ապրումների համար։
  4. Հոգեթերապևտը զգում է դրական ուշադրություն այցելուի հանդեպ: Նա գնահատական չի տալիս նրա ապրումներին և զգացմունքներին, գովում է այն կառուցողական փոփոխությունների համար, որոնք կատարվում են այցելուի հետ։ Թերապիայի սեանասները պետք է ընթանան հանգիստ մթնոլորտում։ Այցելուի մոտ պետք է ստեղծվի վստահություն, որ նրան հասկանում և ընդունում են։
  5. Հոգեթերապևտը ապրումակցում է այցելուի ներքին համակարգին: Թերապևտը պետք է ապրումակցի այցելուին, ինչը վկայում է այն մասին, որ թերապևտը զգում է այցելուի ներաշխարհը, ապրումները, կարծես դրանք իր ապրումներն ու զգացմունքներն են։
  6. Պետք Է տեղի ունենա այցելուին ապրումակցման և հոգեթերապևտի դրական ուշադրության փոխանցում: Դա խոսում է այն մասին, որ այցելուն նույնպես պետք է հոգեթերապևտին վերաբերվի դրականորեն, քանի որ հենց ինքն է պատասխանատու անձնային աճի համար, իսկ հոգեթերապևտը միայն նպաստում է այդ աճին։

Հետազոտություն խմբագրել

Այցելուի վրա կենտրոնացած թերապիայի ոլորտում, շատ հետազոտոթյուններ են կատարվել, տարբեր ուղղություններով։

Հոգեթերապիայի այդ տիպի ընթացքում այցելուները հակված են նվազեցնել շրջապատի սպասելիքներից և արժեքներից կախվելու միտումը, ինչպես նաև ավելացնել առկա փորձից եղած կախումը։ Ապացուցվել է նաև, որ այսպիսի հոգեթերապիայից հետո այցելուն պակաս հուզականությամբ է ընկալում հուզական սթրեսի և ֆրուստրացիայի իրավիճակները։

Եթե խոսենք Ես կոնցեպցիայի մասին, ապա թերապիայի ընթացքում փոփոխություն է տեղի ունենում, որը մեծապես վերաբերվում է իդեալական Ես-ին, որը դառնում է ավելի հասանելի։ Նշանակալիորեն բարձրանում է ինքնաընդունման, ինքնահասկացման աստիճանը։ Շփումը այլ մարդկանց հետ մեծ բավականություն է բերում, քան մինչ թերապիան։ Այս ոլորտում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի հաջող են այն խորհրդատույի գործողութունները, ով այցելուի նկատմամբ ցուցաբերում է ջերմություն և անկեղծ հետաքրքրություն։ Ըստ այդմ թերապեվտի դերը այցելուի համար բարենպաստ միջավայր ստեղծելն է, որտեղ այցելուն կարող էվ գտնել իր հարցերի պատասխանը[2]։

Ռոջերսի մոտեցումը օգտագործվում է այնպիսի բնագավառների թերապիայի և խորհրդատվության ոլորտում, ինչպիսիք են կրթությունը, ռասայական հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները, քաղաքականությունը և կառավարումը։ Այցելուակենտրոն թերապիան հայտնի է մինչ այսօր և այդպիսին կմնա երկար տարիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Prochaska, James O.; Norcross, John C. (2007). Systems of Psychotherapy: A Transtheoretical Analysis (6th ed.). Belmont, CA: Thomson/Brooks/Cole. ISBN 978-0495007777. OCLC 71366401.
  2. Rogers, Carl Ransom; Lyon, Harold C.; Tausch, Reinhard (2013). On Becoming an Effective Teacher: Person-centred Teaching, Psychology, Philosophy, and Dialogues with Carl R. Rogers. Routledge. էջ 23. ISBN 978-0-415-81698-4.

Աղբյուրներ խմբագրել

  1. Роджерс К. Р. Взгляд на психотерапию. Становление человека / пер. с англ. М. М. Исениной; общ. ред. и предисл. Е. И. Исениной. — М.: Прогресс Универс, 1994. — 480 с.
  2. Хьелл Л., Зиглер Д. Теории личности. — 3-е изд. — СПб.: Питер, 2006. — 607 с. : ил. — (Серия «Мастера психологии»).