«Ես» կոնցեպցիա (անգլ. one's self-concept, ինչպես նաև self-construction, self-identity или self-perspective), անհատի՝ ինքն իր մասին ունեցած պատկերացումների համակարգ։ Այն տարբեր ուղղությունների ներկայացուցիչների կողմից անվանվել է ինքնություն, «Ես» կամ նույնականություն և անձի հոգեկանի կառուցվածքային ու դինամիկ ամբողջությունն է, որն ապահովում է նրա արտաքին և ներքին հավասարակշռության պահպանումը։

Մարդու ինքնաընկալումը որոշվում է նրա ինքնագնահատականով, ինքնաճանաչմամբ, ինքնահարգանքով և սոցիալական Ես-ով

Ուիլիամ Ջեյմսը (1842-1910)` ամերիկացի փիլիսոփա և հոգեբան, առաջինն էր հոգեբաններից, որը սկսեց մշակել «Ես» կոնցեպցիայի խնդիրները։ Ընդհանուր անձնական «Ես»-ը նա դիտում էր որպես երկակի ձևավորում, որը համատեղում է գիտակցված (I)-ը և «ես»-ը ինչպես - օբյեկտ (ME)։ Դա մի ամբողջականության երկու կողմերն են, որոնք միշտ գոյություն ունեն միաժամանակ։

Նրանցից մեկը իրենից ներկայացնում է մարդու փորձը («ես» - գիտակիցված), իսկ մյուսը այդ փորձի բովանդակությունը («ես» - որպես օբյեկտ)։ Այդ պատճառով անձնային «Ես»-ը միաժամանակ և՛ «Ես» գիտակցականն է, և՛ «Ես»-ը՝ որպես օբյեկտ։ Անհնար է պատկերացնել գիտակցություն՝ զերծ բովանդակությունից, ինչպես հնարավոր չէ հոգեկան գործընթացների բովանդակություն՝ առանց գիտակցության։ Մարդու հոգեկան կյանքի ցանկացած փորձ կապված է փորձի բովանդակությունից։ սոցիոլոգիա

Այսպիսով, ինչ առաջարկում է Ջեյմսը հանդիսանում է անհատական «ես» կոնցեպցիայի կառույցի հիմնավորված մոդել։ Ջեյմսի կարծիքով, «ես»-ը, որպես օբյեկտ դա այն է, ինչը մարդը կարող է անվանել իրենը։ Այս ասպարեզում Ջեյմսը առանձնացնում է չորս բաղադրիչներ և դասավորում է դրանք ըստ նշանակության՝ հոևոր «Ես», նյութական «Ես», սոցիալական «Ես», ֆիզիկական «Ես»։ Ըստ Վիլյամ Ջեյմսի դրույթի՝ զարգացած հասարակության մեջ մարդ ունի նպատակների ընտրության հնարավորություն։ Մենք կարող ենք մեր առջև նպատակներ դնել՝ կապված մեր «Ես»-ի տարբեր բաղադրիչների հետ և գնահատել մեր կենսական դրսևորումների հաջողությունը այդ նպատակների առնչությամբ։ Մեր ինքնագնահատականը կախված է, թե ինչ ենք ուզում դառնալ, թե ինչ դիրք կցանկանանք կգրավել այս աշխարհում, այն ծառայում է որպես ելակետ, որպեսզի գնահատենք մեր սեփական հաջողությունը կամ անհաջողությունը։

Հավանաբար բոլոր մարդկանց հատուկ է սեփական «ես»-ը առավելագույնս զարգացնել բոլոր ուղղություններով, սակայն մարդու ունակությունների սահմանափակ լինելը, և նրա գոյության սահմանափակ լինելը տարածության և ժամանակի մեջ, հիմնականում ստիպում է բոլորին մոտենալ իրատեսորեն՝ ընտրել միայն որոշակի անձնական ասպեկտների զարգացումը և նրանց վերաբերյալ դնել վերջնական նպատակներ, որոնց իրականացումը մարդը համարում է իր կյանքի հաջողությունը։ Ի վերջո, մենք ենք ստեղծում մեր պահանջները, ասոցիացված մեր անձնական զարգացվածության որոշակի մակարդակի հետ։

Այն փաստը, որ մեկի համար բացարձակ հաջողություն է, մյուսի համար կարող է դիտվել որպես ձախողում։ Այդ տեսական փաստարկները ենթադրում են բավական խնդրահարույց եզրակացության։ Լինել լավագույնը որոշակի միջավայրում ավտոմատ կերպով նշանակում է տվյալ անհատը ունի բարձր ինքագնահատական։ Այնուամենայնիվ, կան մասնագիտություններ, որոնց ազպարեզում կայացած լինելը այնքան էլ կապ չունի ինքնագնահատականի հետ։ Առաջին անգամ Ջեյմսն է իր «ես»-ի հայեցակարգում առաջարկել «ես»-ի երկակի և անբաժանելի բնույթի մասին վարկածը, նրա շատ մտքերը նկարագրական, զգացմունքային, կատեգորիկ և գնահատող «ես»-ի վերաբերյալ, հիմք հանդիսացան «ես» հայեցակարգի հասկացությունների հետագա զարգացման համար։

Սկսած Լոկի ժամանակներից արևմտյան մտածողները փորձել են ավելի ճշգրիտ տալ «Ես»-ի սահմանումը։ Օբյեկտային հարաբերությունների տեսաբանները բաժանում էին «Ես»-ը 2 ասպեկտների՝ իրական, որն աուտենտիկ և բնազդային է, և սխալ, որը դիմակ է հասարակությանը ներկայանալու համար։ Կ. Գերգենը համարում էր «Ես»-ն իլուզիա՝ ստեղծված լեզվային կառույցի մեջ։

Համաձայն Ու. Նայսերի` գոյություն ունեն 5 տեսակի «Ես»-եր, որոնք յուրաքանչյուրի կողմից ձեռք են բերվում փորձի միջոցով։ Այդ «Ես»-երն են.

  • Էկոլոգիական «Ես», որը ձեռք է բերվում մարմնի փորձի միջոցով։
  • Միջանձնային «Ես»-ը, որը ձեռք է բերվում հուզական կապի և հաղորդակցման միջոցով։
  • Հիշվող «Ես», որը գոյություն ունի ժամանակի մեջ։
  • Անմիջական ներքին «Ես», որը մենք գիտակցում ենք, քանի որ մեր գիտակցական փորձը ներքին է։
  • Կոնցեպտուալ կամ կոգնիտիվ «Ես», որը ձեռք ենք բերում մշակութային մոդելների միջոցով։

Չնայած այս ասպեկտները վերլուծական մակարդակում հադես են գալիս մեկուսացված միմյանցից, սակայն դրանց գոյությունը չի վկայում դրա մասնատվածության մասին։ Ըստ Նայսերի՝ մարդիկ ամենուր զգում են իրենց որպես ամբողջական և հաջորդական անձիք

Կուլի Չարլզ Հորտոն (1864 - 1929 Միչիգան) Ամերիկյան սոցիոլոգ և սոցիալական հոգեբան է, «Հայելային ես»-ի հասկացության փոքր խմբերի տեսության հիմնադիրը։ Սկզբում Կուլիի տեսակետն այն էր, որ անհատը առաջնային է, քան հասարակությունը։ Այնուամենայնիվ, նա ավելի ուշ վերանայեց այս տեսակետը՝ ավելի գերակայելով հասարակության դերը, պնդելով, որ անհատը և հասարակութունը ընդհանուր են։ Անհատների գործողությունները և սոցիալական ճնշումները առաջացնում են փոխադարձ փոփոխություններ։ Փորձնականորեն, կարելի է ցույց տալ, որ «Ես» կոնցեպցիայի հիմնական որոշիչը մեկ այլ անձի «Ես»-ն է, այսինքն՝ անձի գիտակցությունն այն մասին, թե ինչ մյուսները կարծում նրա մասին։ Ինչպես Ես - ինչպիսին - ինձ, - տեսնում են – այլք և «Ես - ինչպիսին - Ես - ինքս- ինձ- տեսնում եմ» շատ նման են բովանդակությամբ։ Կուլին շարունակեց իր «հայելային ես»-ի տեսությունը փաստելով, որ Անհատի տպավորությունները այն մասին, թե ինչպես են իրեն գնահատում միջավայրում, զգալիորեն ազդում են նրա «Ես» կոնցեպցիայի ձևավորման վրա։

Մարդը, ով գտնվում է որևէ լսարանի առջև կամ նրանք, ովքեր ստիպված են շփվել այլ մարդկանց հետ, կարող են զգալ անհանգստություն, նյարդային լարվածության, հուզմունք, ամոթ և այլն։ Կախված այն բանից, թե ինչպես են քեզ գնահատում, կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ ուսուցիչների, դերասանների, լրագրողների աշխատանքում։

Զակովորոտնայան «Ես» կոնցեպցիան դիտարկում է նույնականություն հասկացությամբ։ Նա այն բաժանում է 2 մասի՝ անձնային և կոլեկտիվ, որոնք միմյանցից անկախ և ինքնուրույն են։ Անձնային նույնականությանն անդրադառնալիս նա այն դիտարկում է օնթեգետետիկ զարգացման տեսանկյունից։ Անձնային նույնականության զարգացումը, ըստ Զակովորոտնայայի, ընթանում է մի քանի փուլերով՝ յուրաքանչյուր փուլում ձևավորելով որոշակի ասպեկտներ.

  • ներանձնային ասպեկտ (այն, ինչ կարող եմ զգալ),
  • ներքին պոտեցիալի ասպեկտ (այն, ինչ կարող եմ անել),
  • ուրիշների հետ համեմատվելու ասպեկտ (այն, ինչով տարբերվում եմ),
  • սոցիալական ասպեկտ (այն, ինչին պատկանում եմ),
  • նպատակային-արժեքային ասպեկտ (այն, ինչին ձգտում եմ)։

Հոգեվերլուծական ուղղությունում «Ես» կոնցեպցիայի մասին առաջին անգամ խոսել է Է. Էրիքսոնը՝ դիտարկելով այն Էգո-նույնականության պրիզմայով, որը որոշակի մշակույթի հիման վրա առաջացող կենսաբանական գոյացություն է և որի առանձնահատկությունների ձևավորումը պայմանավորված է և՛ մշակույթով, և՛ անհատով։ Ըստ Էրիքսոնի՝ անձի նույնականությունը լայն իմաստով համապատասխանում է «Ես»-ին, որն ներառում է «Ես» կոնցեպցիան, «Ես» համակարգերը և «Ես» փորձը։ Նույնականության կառույցը բաղկացած է 2 ասպեկտներից՝ Ես և Էգո։ Էգոն մեր ներքին ագենտն է, որն ապահովում է մեր ներքին գոյությունը բոլոր տպավորությունների, հույզերի, հիշողությունների, իմպուլսների ընտրության և սինթեզի միջոցով։ «Ես»-ն Էրիքսոնը դիտարկում է ինքնության հետ միասին, որը սեփական անձի ինքնաներկայացումն է՝լինելով ամբողջապես գիտակցական։ Այն արտացոլում է այն ամենը, ինչ նա տեսնում կամ շոշափում է՝ մարմինը, անձը և դերերը։ Այս բոլորն առանձին ինքնություններ են, որոնք կազմում են մեր ընդհանուր ինքնությունը։ Ես-ը ընդունված և գիտակցված ինքնությունն է, իսկ մյուս ինքնությունները մեծ մասամբ ենթագիտակցական են։ Ինքնությունն ունի հոգեսոցիալական բնույթ, քանի որ ձևավորվում է սոցիոմշակութային միջավայրի հետ հաղորդակցման ընթացքում։ Ինքնության բնորոշ առանձնահատկությունը դրա դինամիզմն է, քանի որ այն երբեք չի հասնում ավարտունության և չի հանդիսանում անփոփոխ։

«Ես» կոնցեպցիայի հիմնահարցին անդրադարձ է կատարել նաև ֆենոմենոլոգիական ուղղությունը՝ այն անվանելով Ես։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ կարևոր են սուբյեկտի տպավարությունները, այսինքն՝ ինչպես է սուբյեկտն ընկալում ինքն իրեն և ինչպիսի ազդեցություն են ունենում իր պահանջմունքները, զգացմունքները, արժեքները, համոզմունքները իր վարքագծի վրա։ Համաձայն ֆենոմենոլոգհական մոտեցման՝ անձի վարքը դիտարկվում է որպես տվյալ պահին անձի կողմից իրավիճակի ընկալում։ Մարդու վարքն անմիջականորեն կապված է անձի Ես-կոնցեպցիայի հետ։ Ֆենոմենոլոգիական ուղղությունը բացատրում է անձի վարքը՝ ելնելով նրա ընկալման սուբյեկտիվ դաշտից։ Անձնային Ես-ը հանդիսանում է ներքին մեխանիզմ, որը ստիմուլների ազդեցության հետևանքով առաջանում է ռեֆլեքսիվ մտքի միջոցով։ Առաջացման հենց սկզբից նրա շուրջը ձևավորվում են գնահատման և հուզական դիրքորոշումներ։ Գնատման մասերի ներքնայնացումն իրականացվում է մշակույթի, այլ մարդկանց, ինչպես նաև հենց Ես-ի ազդեցությամբ։

Սոցիալական հոգեբանությունում «Ես» կոնցեպցիան առանձնացվում է ինքնություն հասկացությամբ։ Միջխմբային հարաբերություններն և սոցիալական ինքնությունն ուսումնասիրող հետազոտություններում առանձնացնում են 2 տեսություններ՝ սոցիալական ինքնության տեսությունը (Թեջֆել և Թերներ) (ՍԻՏ, անգլ՝ SIT, 1979) և ինքնադասակարգման տեսությունը (Թերներ, Հոգգ, Օակս, Ռայհեր, Վեթերել) (ՍԿՏ, անգլ՝ SCT,1987)։

Թեջֆելը (1982) սահմանում է սոցիալական ինքնությունը որպես Ես-կոնցեպցիայի այն մասը, որը հիմնվում է մարդկանց այն գիտելիքի վրա, որ նրանք պատկանում են սոցիալական խմբին՝ այդ խմբի հետ ունենալով միասնական արժեքներ և նշանակալի հույզեր։ Թեջֆելը (1974) զարգացրել է «միջանձնային-միջխմբային» հարթության գաղափարը։ Այդ հարթության մի բևեռը ներկայացնում է այն, թե ինչպես է մարդը գործում միջանձնային հարաբերությունների կոնտեքստում, իսկ մյուս բևեռը՝ ինչպես է մարդը գործում որպես խմբի անդամ միջխմբային հարաբերությունների կոնտեքստում։ ՍԻՏ-ի հիմնային հոգեբանական գաղափարը չի տարանջատում սոցիալական ինքնությունը անձնային ինքնությունից։ Այն դիտարկում է սոցիալական ինքնությունն՝ առանձնանցված մնացած Ես-կոնցեպցիայից, այլ ոչ թե անձնային ինքնությունից։ «Միջանձնային-միջխմբային» հարթությունը դիտարկում է ոչ թե անձնայինի կամ սոցիալական ինքնության ընտրությունը, այլ «գործել որպես Ես» կամ «գործել որպես խումբ» ընտրությունը։

Թերները (1978, 1982) գտնում էր, որ Թեջֆելի կողմից առանձնացված միջանձնային-միջխմբային վարքը միայն հնարավոր է բացատրել՝ առանձնացնելով անձնային և սոցիալական ինքնությունները։ Անձի ինքնընկալումը և ինքնասահմանումը տատանվում են անձնային և սոցիալական ինքնությունների միջև։ Եվ եթե մեկը սեփական «Ես»-ը սահամանում է՝ անձնայինց անցնելով սոցիալական ինքնության, ապա նրա խմբային վարքը դառնում է հավանական և տեսանելի։ ՍԿՏ-ի հիմնական գաղափարը նրանում է, որ ընկալելով մեզ որպես «մենք» և «մերը»` մենք այն հակադրում ենք «Ես»-ին և «իմ»-ին, որը բնականոն երևույթ է։ Սա կոլեկտիվ ամբողջության կոգնիտիվ ներկայացումն է, որն արտացոլվում է խմբի անդամների անհատական գիտակցության մեջ և կառուցակցվում է խմբային կյանքի իրականությունով։

Գրականություն խմբագրել

  • С.С. Фролов «Социология». История теоретической социологии.
  • В.И. Курбатов «Современная Западная социология»
  • Гофман А. Б. Семь лекций по истории социологии. М., 1995
  • Lindholm Ch. Culture and Identity. The History, Theory and Practice of Psychological *Anthropology, Boston, 2007
  • Заковоротная М. В. Идентичность человека. Социально-философские аспекты. Ростов –на - Дону, Издательство Северо-Кавказского научного центра высшей школы. 1999.
  • Эриксон Э. Идентичность։ юность и кризис. Пер. с англ.,Общ. ред. и предисл. Толстых А. В. - М., Издательская группа "Прогресс", 1996.
  • Бернс Р. Что такое Я-концепция. Психология самосознания. Хрестоматия., Под. ред. Райгародского Д. Я., - Самара։ Издательский Дом ‹‹Бахрах-М››, стр. 333-392, 2007.
  • Turner J.C., Reynolds K. J. The Social Identity Perspective in Intergroup Relations։ Theories, Themes, and Controversies. Blackwell Handbook of Social Psychology, Blackwell publishers Ltd., Series editors։ Hewstone M., Brewer M., 2003.