Այրեն Բարքլի

ամերիկացի բռնցքամարտիկ

Այրեն Բարքլի (անգլ.՝ Iran Barkley, մայիսի 6, 1960(1960-05-06), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ միջին քաշային կատեգորիաներում[1]։ Աշխարհի չեմպիոն միջին, երկրորդ միջին և կիսածանր քաշային կատեգորիաներում։

Այրեն Բարքլի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1960(1960-05-06) (60 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
The Ring magazine Comeback of the Year?

Պրոֆեսիոնալ կարիերաԽմբագրել

Առաջին մրցամարտը տեղի է ունեցել 1982 թվականի դեկտեմբերին. մեկնարկը անհաջող է սկսել՝ առաջին երեք մենամարտերում պարտություն կրելով[2]։

Չեմպիոնական մենամարտը ընդդեմ Շումբու ԿալամբայիԽմբագրել

1987 թվականի հոկտեմբերին Այրենը ռինգ դուրս եկավ WBA վարկածով միջին քաշային կատեգորիայում աշխարհի թափուր չեմպիոնի կոչման համար՝ ընդդեմ Շումբու Կալամբայի։ Բարքլին պարտվեց միավորներով[3]։

Թոմաս Հիրնսի դեմ առաջին մենամարտըԽմբագրել

1988 թվականի հունիսին Բարքլին ռինգ դուրս եկավ ընդդեմ միջին քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Թամաս Հիրնսի դեմ։ Բարքլին անսպասելիորեն երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց հակառակորդին։ «The Ring» ամսագրի վարկածով մենամարտը ստացավ «տարվա ափսեթ» կարգավիճակը[4]։

Ռոբերտ Դյուրանի հետ մենամարտըԽմբագրել

1989 թվականի փետրվարին Բարքլին պաշտպանեց իր տիտղոսը ընդդեմ Ռոբերտ Դուրիանի։ Դուրանը, որը մինչ այդ ենթարկվել էր նոկաուտի Հիրնսի հետ մենամարտում, չէր համարվում ֆավորիտ այդ մենամարտում։ Այնուամենայնիվ Դուրանը առաջարկեց բաց մենամարտ և հաղթեց դատավորների տարաձայն որոշումներով։ Մենամարտը ստացավ «տարվա մենամարտը» կարգավիճակը ըստ «The Ring» վարկածի[5]։

Մայքլ Նաննի հետ չեմպիոնական մենամարտըԽմբագրել

1989 թվականի օգոստոսին Բարքլին հանդիպեց IBF վարկածով միջին քածային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Մայքլ Նաննի հետ։ Մենամարտի արդյունքում Նաննև հաղթեց մրցավարական կազմի որուշումով։

Նայջել Բեննի դեմ մենամարտըԽմբագրել

1990 թվականի օգոստոսին Բարքլին մենամարտի դուրս եկավ ընդդեմ WBO վարկածով միջին քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Նայջել Բեննի։ Բեննը Բարքլիին նոկաուտի ենթարկեց առաջին մենամարտում։ Այդ մենամարտից հետո Բարքլին բարձրացավ երկրորդ քաշային կատեգորիա[6]։

Երկրորդ միջին քաշային կատեգորիաԽմբագրել

Դարրին Վան Հորնի դեմ մենամարտըԽմբագրել

1991 թվականի հունվարին Բարքլին նոկաուտի ենթարկեց IBF վարկածով աշխարհի չեմպիոն Դարրին Վան Հորնին, ինչից հետո նա բարձրացավ կիսածանր քաշային կատեգորիա։

Կիսածանր քաշային կատեգորիաԽմբագրել

Թոմաս Հիրնսոնի դեմ երկրորդ մենամարտըԽմբագրել

1992 թվականի մարտին Բարքլին կրկին հանդիպեց Թոմաս Հիրնսի դեմ, որը համարվում էր WBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Բարքլին հաղթեց մրցավարական կազմի որոշումներով, ինչից հետո վերադարձավ երկրորդ միջին քաշային կատեգորիա։ Բարքլին միակ բռնքամարտիկն է, որը կրկնակի անգամ հաղթել է Հիրնսին։

Ջեյս Թոնի դեմ մենամարտըԽմբագրել

1993 թվականի փետրվարին Բարքլին ռինգ դուրս եկավ ընդդեմ Ջեյմս Թոնի։ Թոնին ջախջախեց հակառակորդին։ Բարքլին տասներորդ ռաունդին հաջորդող ընդմիջման ժամանակ հրաժարվեց մենամարտը շարունակելուց։ Այս մենամարտից հետ Բարքլին կրկին բարձրացավ կիսամիջին քաշային կատեգորիա։

Հենրի Մասկեյի դեմ մենամարտըԽմբագրել

1994 թվականի հոկտեմբերին Բարքլին պարտվեց գերմանացի աշխարհի չեմպիոն Հենրի Մասկեյին։

Առաջին ծանր քաշային կատեգորիաԽմբագրել

1990-ական թվականների կեսերին Բարքլին բարձրացավ առաջին ծանրաքաշային կատեգորիա։

Ծանրաքաշային կատեգորիաԽմբագրել

Ջերրի Կուտզեյի դեմ մենամարտԽմբագրել

1997 թվականին Բարքլին կարողացավ նոկաուտի ենթարկել ծանրաքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Ջորրի Կուտզեին։

Թրեվոր Բերբիկի հետ մենամարտԽմբագրել

1999 թվականի հունիսին Բարքլին պարտվեց ծանրաքաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Թրեվոր Բերբիկին։

Կարիերայի ավարտին Բարքլին նախորդող վեց մենամարտերում անընդմեջ պարտություն է տարել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Iran Barkley: For Better Or Worse "A Glass Half Full Type of Guy"
  2. «News»։ Fight Beat։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է 2011-09-27 
  3. Boxing 101, "Ring 10 Veterans Boxing Foundation: A Beta Bomb of Brotherhood, Part 2 - Champions in Need" Archived 2016-12-27 at the Wayback Machine., June 27, 2012
  4. «Former champion boxer Iran Barkley gets some help off the ropes, out of homelessness from nonprofit»։ Nydailynews.com։ 2011-04-16։ Վերցված է 2011-09-27 
  5. «Iran Barkley»։ Njboxinghof.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է 2011-09-27 
  6. «The hardest word in the hardest sport. Retirement. | BoxRecNews»։ News.boxrec.com։ 2011-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2011-09-27 

Արտաքին հղումներԽմբագրել