Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։ Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է 1949 թվականին «Գրական թերթում»։

Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1904
ՀրատարակչությունԳրական թերթ
Հրատարակվել է1949
ՎիքիդարանԱյստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում

Ստեղծում խմբագրել

Հովհաննես Թումանյանի մասին իր հուշերում Բենյամին Ցրտատարյանը նկարագրում է Օշականում 1904 թվականի Թարգմանչաց տոնին նվիրված հանդեսը և վկայում․

  Մեկ էլ կարծես հանկարծակի խորհրդավոր լռություն, շշուկ, իրարանցում․․․ Սեղանի կառավարիչը հայտարարում է, որ Օշական է ժամանել հանրածանոթ բանաստեղծ Հովհ․ Թումանյանը և որտեղ որ է կներկայանա մեր սեղանին։  

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի Ֆոնդ №1521 ա-ում պահվում է բացիկ Մ․ Խրիմյանի դիմանկարով, որտեղ Թումանյանը գրել է․

  Հարգելի օր․ Հ․ Մարկոսյանին, նախագահը, անցած օրերին օր չի հասնիլ։ 21 Հունիսի 904, Էջմիածին։  

Այսինքն՝ Թումանյանը հունիսի 21-ին արդեն գտնվել է Էջմիածնում։ Ենթադրվում է, որ Թումանյանը հունիսի 19-ի Թարգմանչաց տոնի հանդիսություններին մասնակցելուց հետո է Օշականից մեկնել Էջմիածին։ Դրանից հետևում է, որ բանաստեղծությունը պիտի գրված լինի Օշականում հունիսի 19-ին կամ 20-ին։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում» 1949 թվականին, թվագրված՝ «1904 թվական Երևան»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Քառյակներ Բալլադներ Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության -ինստիտուտ». 2018. էջ 677-678. ISBN 978-9939-1-0723-3.