Այովա նահանգի կանանց արխիվ

Այովա նահանգի կանանց արխիվ (անգլ.՝ IWA)՝ գտնվում է Այովա նահանգի Այովա քաղաքի Այովայի համալսարանի գրադարանային համակարգի գլխավոր գրադարանի երրորդ հարկում։ Այն ֆինանսավորվել է երբ Լուիզա Նունեն 1991 թվականի մայիսի 15-ին Նյու Յորքի Christie ' s աճուրդում 1,65 միլիոն դոլարով վաճառեց Ֆրիդա Կալոյի «Ինքնադիմանկար ազատ մազերով կտավը»։ Տեղին է, որ արխիվի ֆոնդը ֆինանսավորվել է Ֆրիդա Կալոյի նկարի վաճառքի հաշվին...Կալոյի նկարները վերջին տարիներին փրկվել են մոռացությունից։ IWA-ն ստեղծվել է Այովա նահանգի կանանց աշխատանքը մոռացությունից, անտեսումից կամ ոչնչացումից փրկելու համար...[1]:

Արխիվը պաշտոնապես ստեղծվել է 1992 թվականին և անվանվել է նրա երկու հիմնադիրների ՝ Նունեի և Մերի Լուիզա Սմիթի պատվին ։

Պատմություն

խմբագրել

«Ոգով ուժեղ կանայք» ( գրվել է1969 թվականին ) գրքի համար հետազոտություններ անցկացնելիս Նունեն գիտակցեց արխիվ ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ պահվում էին կանանց փաստաթղթերն ու պատմությունը։ Նունեն ավելի ուշ Մերի Լուիզ Սմիթի հետ կիսվեց իր հիասթափությամբ կանանց նվիրված սկզբնաղբյուրների պակասի վերաբերյալ, և նրանք որոշեցին ստեղծել պահոց ՝ Այովայում կանանց փորձն ու նվաճումները փաստելու համար[2]։

Արխիվի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1992 թվականի հոկտեմբերի 28-ին.

Առաջին վարձված համադրողը Կարեն Մեյսոնն էր, ով 2014 թվականին դեռ աշխատում էր արխիվում։ Մեյսոնը հոդվածներ է գրել, որոնք պատմում են արխիվում իր աշխատանքի մասին ։ Արխիվում փաստաթղթերի հավաքագրման չորս հիմնական մոտեցում կա․

  • Արխիվը խթանում է հետաքրքրությունը կանանց թերթերի նկատմամբ
  • հրավեր նամակներ է գրում անհատներին կամ խմբերին
  • հովանավորում կամ հաճախում է միջոցառումների
  • լավ աշխատանքային հարաբերություններ է հաստատում նահանգի մարդկանց հետ

1995 թվականին "աֆրոամերիկացի կանայք" նախագիծը տվյալների հավաքագրման առաջին նախաձեռնությունն էր, որին ձեռնամուխ եղավ արխիվը, իսկ երկրորդը ՝ «գյուղական կանայք» նախագիծը՝ 1998 թվականին[1]։

Ստորև թվարկված հատուկ նախագծերում ավելի մանրամասն կներկայացվի արխիվների պատմությունը։

Հատուկ նախագծեր

խմբագրել

«Մեր պատմությանը տուն տալով - «Աֆրոամերիկացի կանանց տոնակատարությունը Այովայում»[3]

խմբագրել

Ինչպես հասկացվում է վերոնշյալ առաքելությունից, Արխիվը ստեղծվել է արխիվներում անբավարար ներկայացված խմբերի փաստաթղթերը հավաքելու համար։ Փաստաթղթերի հավաքագրման առաջին երկու տարիներից հետո արխիվը նշել է, որ իրեն հաջողվել է հավաքել աֆրոամերիկացի կանանց փաստաթղթերի միայն փոքր հավաքածու։ Մինչև 1995 թվականը արխիվը կարողացավ վարձել Քեթրին Նիլին որպես արխիվի օգնական ՝ Այովայում աֆրոամերիկացի կանանց նախագիծը իրականացնելու համար[1]։ Նիլը մշակելց իր սեփական առաքելությունն ու ծրագիրը և որոշեց, որ պետք է աֆրոամերիկացի կանանց փաստաթղթերի հավաքագրում իրականացնի ամբողջ նահանգից։ Այդ նախագցի ծրագիրն էր

1. Ստեղծել ձեռագրերի հավաքագրման ծրագիր ՝ Այովայում աֆրոամերիկացի կանանց վերաբերող նյութեր հավաքելու համար։

2. Մասսայականացնել նախագիծը ՝ օգտագործելով տարբեր լրատվամիջոցներ։

3. Մշակել և իրականացնել բանավոր պատմության ծրագիր՝ Այովայում աֆրոամերիկացի կանանց փորձառությունները գրանցելու համար։

4. Ստեղծել IWA-ում աֆրոամերիկացի կանանց հավաքածուների համապարփակ ուղեցույց[4]։ Իր 3 տարվա արխիվավար աշխատելու ընթացքում Նիլը հաջողությամբ հավաքեց 50 թղթերի հավաքածու։

Գյուղացի կանանց համար նախատեսված ծրագիր

խմբագրել

Գյուղական կանանց շահերի պաշտպանության ծրագիրը սկսվել է 1998 թվականին։ Այովա նահանգի ֆերմերային բյուրո հիմնադրամի դրամաշնորհի շնորհիվ արխիվը կարողացավ երկու տարի վարձել Դորիս Մալկմու անունով ժամանակավոր արխիվագետի օգնականի։ Նահանգում ճանապարհորդելիս Մալկմուսը հավաքում էր օրագրեր, մատյաններ, լուսանկարների ալբոմներ և գրանցամատյաններ։ 2001 թվականին երբ նախագիծն ավարտվեց , հավաքվեցին գյուղաբնակ կանանց լուսանկարների ավելի քան 100 հավաքածու[1], և դրանք հարուստ ռեսուրսներ են, որոնք պատմում են Այովայի պատմության ընթացքում գյուղացի կանանց և ֆերմերների կյանքն ու փորձը[5]։

«Լատինական կանայք» նախագիծ

խմբագրել

Այս նախագիծն իրականացվել է արխիվների կողմից 2005 թվականին, որի նպատակն էր պահպանել Այովայում լատինաամերիկյան պատմությունը տարիների ընթացքում։ Այովայում լատինաամերիկացիների կյանքը հաճախ հիշեցնում է միգրանտ աշխատողների կյանքը, ովքեր ամբողջ տարին ճանապարհորդում են բերք փնտրելու համար։ Նման շարժուն և սթրեսային ապրելակերպ ունենալով՝ կանայք հաճախ չէին կարողանում կրթություն ստանալ կամ ժամանակ չունեին կարդալ, գրել սովորելու։ Նրանք ինքնուրույն գրավոր թերթեր չէին ստեղծում, և թերթերում նրանց մասին շատ քիչ հոդվածներ էին գրված։ Հաշվի առնելով դա, արխիվը որոշեց ստեղծել այս կանանց բանավոր պատմությունները։ «Բանավոր գրառումները լրացուցիչ արժեք ունեն, քանի որ դրանք փոխանցում են հույզերն ու բնավորությունը այնպես, ինչպես հնարավոր չէ թղթային հրատարակություններում։ Հետազոտողի համար ձայնագրությունը և խոսելու ձևը լսելը ՝ շեշտադրումներ, ինտոնացիաներ, դադարներ, ծիծաղ, լաց, ավելի սերտ կապ է ստեղծում բանախոսի հետ և կարող է նպաստել նրա փորձի ավելի լավ ընկալմանը»[6]։ Երբ այս կանայք ձայնագրում են իրենց պատմությունները, նրանք նաև ձայնագրում են իրենց ընտանիքների պատմությունները, քանի որ գյուղացիական տնտեսությունների բոլոր միգրանտ աշխատողների պատմությունները քիչ են ներկայացված[6]։ 2016 թվականի հուլիսին Այովա նահանգի կանանց արխիվը բացեց «Միգրացիան գեղեցիկ է» կայքը[7]։

Կանանց ընտրական իրավունքի ապահովման ծրագիր

խմբագրել

2010 թվականին, կանանց քվեարկելու իրավունք ստանալուց 90 տարի անց, «Այովայի կանանց արխիվը դրամաշնորհ ստացավ Պետական ​​պատմական ընկերությունից ընտրական իրավունքի փաստաթղթերի թվային հավաքածու ստեղծելու համար»։ Թվային հավաքածուն կարելի էր գտնել Այովա նահանգի Կանանց ընտրական իրավունքում՝ թվային հավաքածուի էջում։

«Կանանց ընտրական իրավունքը Այովայում» թվային հավաքածու

խմբագրել

Այովայի թվային գրադարանում առկա պատկերների և փաստաթղթերի հավաքածու։

Այովա նահանգի ընտրական իրավունքի գրանցամատյաններ

խմբագրել

Առցանց ցուցահանդես, որը տալիս է Այովայի ընտրական իրավունքի շարժման ակնարկ և այլ ռեսուրսների հղումներ Այովայում և դրանից դուրս կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ ։

Կանանց ընտրական իրավունքը Այովայում. նոր թվային հավաքածուի համառոտ ակնարկ

խմբագրել

Այս ցուցահանդեսը ստեղծվել է 2010 թվականի ամռանը՝ նախագծի սկզբում։

«Հրեա կանայք Այովայում» նախագիծ

խմբագրել

Արխիվը գտնվում է «հրեա կանայք Այովայում» նախագծի մշակման գործընթացում։ Այն փնտրում և կոչ է անում Այովա նահանգի կանանց նվիրաբերել Այովա նահանգի հրեա կանանց փաստաթղթերն և հավաքածուները՝ պատմություն մշակելու համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Mason, K. M. (2003). Fostering Diversity in Archival Collections: The Iowa Women's Archives. Collection Management, 27(2), 23-31. Retrieved 10 November 2014.
  2. History and Mission of the Iowa Women's Archives http://www.lib.uiowa.edu/iwa/history/ Retrieved 8 December 2014.
  3. Iowa Women's Archives Timeline 1995 http://www.lib.uiowa.edu/iwa/timeline/year1995/ Retrieved 6 December 2014.
  4. Neal, Kathryn. (2003). Cultivating Diversity. Collection Management, 27(2), 33-42. Retrieved 6 December 2014.
  5. Iowa Women's Archives Timeline 1998 http://www.lib.uiowa.edu/iwa/timeline/year1998/ Retrieved 6 December 2014.
  6. 6,0 6,1 Mason, K. M., & Zanish-Belcher, T. (2007). Raising the Archival Consciousness: How Women's Archives Challenge Traditional Approaches to Collecting and Use, Or, What's in a Name?. Library Trends, 56(2), 344-359. Retrieved 7 December 2014.
  7. Migration is Beautiful http://migration.lib.uiowa.edu/

Արտաքին հղումներ

խմբագրել