Այն ժամանակ երբ վարում էի․․․

«Այն ժամանակ երբ վարում էի․․․», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը, որը գրվել է 1891 թվականին։

Այն ժամանակ երբ վարում էի․․․
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891

Ստեղծման պատմություն խմբագրել

Ստեղծագործության հիմք է հանդիսացել Գրիգոր Արծրունու՝ Ասիացի ստորագրությամբ ֆելիետոնը, որտեղ ծաղրվում են «Մուրճում» տպագրված բանաստեղծությունները, այդ թվում նաև Թումանյանի «Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում․․․» ոտանավորը։ Այդ ոտանավորի շուրջ բանաստեղծը վեճեր է ունեցել մշակականների հետ։ Այդ վեճերի բովանդակությունը հետևյալն է․

  Նրանք կատաղեցան, որ ես վերջը հայտնեցի, թե պետք է պատասխանեմ և պատասխանի վերջը «ամենագետ» Արծրունուն մի տուն ոտանավոր նվիրեմ իրեն հանգի (որ գրել էր Հարոյի վրա)։  

Թումանյանի կողմից հիշատակված Հարոն «Մշակի»՝ Փարիզի թղթակիցն էր։

Քառատողը երկերի հետ տպագրվել է Երկերի լիակատար ժողովածուի 9-րդ հատորում։ Արտատպվել է Երկերի լիակատար ժողովածուի 9-րդ հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Քառյակներ Բալլադներ Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 2018. էջ 629. ISBN 978-9939-1-0723-3.