Այնզիդելն

համայնք Շվեյցարիայում

Այնզիդելն, hին ուղղագրության մեջ՝ Էյնզիդելն (գերմ.՝ Einsiedeln), Շվեյցարիայի ամենամեծ ուխտագնացության կենտրոնը, կոմունա Շվից կանտոնում, որը գտնվում է համանուն քաղաքից հյուսիս-արևելք։ Վերջերս այն զարգանում է նաև որպես լեռնադահուկային հանգստավայր։

Այնզիդելն
Տեսակmunicipality of Switzerland? և city of Switzerland?
Երկիր Շվեյցարիա[1]
ՎարչատարածքEinsiedeln District?
ԲԾՄ882 մետր
Մակերես110,4 կմ² և 98,93 կմ² (2007)[2]
Ջրլիցի ափինSihl? և Sihlsee?
Քարտեզ
Քարտեզ

Բնակչությունը՝ 16 106 մարդ (2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ): Կոմունան ունի քաղաքի կարգավիճակ։

Պատմություն

խմբագրել

Այնզիդելնը ծագել է Բենեդիկտյան հայտնի աբբայության շուրջ, որը հիմնադրվել է 934 թվականին Սուրբ Մայնրադի կողմից։ 1274 թվականին Սուրբ Հռոմեական կայսրության կազմում աբբայությունն օժտված էր իշխանության իրավունքներով։ 14-րդ դարից՝ Շվեյցարիայի ամենամեծ «Սև Մադոննայի» մեծարման կենտրոնը[3]։

Այնզիդելն հայրենի քաղաքը (թափառող բուժողը, ով հորինել է ցինկ բառը)։ 1516-18 թվականներին ծխական եկեղեցիներից մեկում քահանա է ծառայել Ռեֆորմացիայի հայտնի գործիչ Ցվինգլին։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Village of Willerzell, Sihlsee in the background
 
Aerial view by Walter Mittelholzer (1934)

Այնզիդելնը գտնվում է Ալպ գետի հովտում։ Այն ներառում է վեց բնակավայր՝ Բեննաու, Էգ, Վիլերցել, Օյթալ, Գրոս և Տրախսլաու։ Բիբերբրուգ գյուղը պատկանում է Ֆոյզիսբերգ համայնքին։ Այնզիդելնի ընդհանուր տարածքը 99,1 կմ² է, որի գրեթե կեսը (47,1%) գյուղատնտեսական է, իսկ մի փոքր պակաս մասը (44,5%)՝ անտառապատ։ Հողի մնացած մասը կամ բնակեցված է (5,5%), կամ ոչ բերրի (2,8%-ից պակաս)[4]։

Բնակչություն

խմբագրել

Բնակիչների շրջանում գերակշռում են կաթոլիկ գերմանացիները։

Վարչական տվյալներ

խմբագրել

Պաշտոնական կոդ՝ 1301։

Կոմունայի կազմի մեջ մտնում են Բեննաուն, Վիլերցելը և Տրաքսլաուն։

Կոմունան կազմում է Այնզիդելն շրջանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Arealstatistik Standard - Gemeinden nach 4 HauptbereichenFSO.
  3. Бутенко В. А. (1890–1907). «Эйнзидельн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Swiss Federal Statistical Office Արխիվացված Հունվար 5, 2016 Wayback Machine accessed 31 August 2009

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այնզիդելն» հոդվածին։