Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգի (այլ կիրառումներ)

Այգի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախի գավառակում, Վանա լճից հարավ, անտառապատ ու ջրառատ վայրում։

Գյուղ
Այգի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՇատախի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն90 մարդ (XX դար)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունայգեցի
Ժամային գոտիUTC+3

XX դարի սկզբին ուներ շուրշ 90 հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղի շրջակայքում կան հանքային տաք աղբյուրներ։ Այգին ուներ եկեղեցի (Ամենափրկիչ) և նախակրթական վաքր վարժարան։ Գյուղից ոչ հեռու գտնվում էր Ծաղկավանքը։ Այգին ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 342