Շատախի գավառակ (Վանի գավառ)

Շատախ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Արևելյան Տիգրիսի ակունքի շրջանում։ Կենտրոնը Շատախ ավանն էր։

Գավառակ
Շատախ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՎանի գավառ
Այլ անվանումներՇաթխո գավառ, Շատախ Սիքի, Շատախ Վանա, Շատահ, Շատաղ, Շակակ, Շոխ, Տաք
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունշատախցի
Ժամային գոտիUTC+3

Տարածքով համապատասխանում է Մոկք աշխարհի Ջերմաձոր գավառին։

Աշխարհագրություն խմբագրել

Գավառակն անտառապատ է, ջրառատ և գեղատեսիլ։ Գավառակի հյուսիս-արևմտյան կողմում մոտ 15 կմ երկարությումբ և 8 կմ լայնությամբ տարածվում էր Փեսանդաշտը, որն ուներ արգավանդ հողեր։

Հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգվող փորով հոսում էր Արևելյան Տիգրիսը, որը գավառակը կիսում էր 2 մասի։

Բնակչություն խմբագրել

XIX դարի 80-90-ական թվականներին Նորդուզ գավառակի հետ միասին ուներ 26245 հայ, 447 ասորի և 5190 քուրդ բնակիչ։

Պատմություն խմբագրել

Գավառակը մինչև XIX դարի 60-70-ական թվականներին պահպանում էր իր ներքին ինքնավարությունը։ Հայ իշխան Մահտես Սահակից հետո գավառակում նշանակվել էր քուրդ գավառապետ։

Շատախի հայերը 1896 և 1915 թվականներին հերոսական մարտեր մղեցին թուրք ջարդարարների դեմ։ Նրանցից շատերն ընկան անհավասար կռիվներում, իսկ մյուսները գաղթեցին տարբեր երկրներ։ Գավառակի հայկական գյուղերն ամբողջապես ավերվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը խաղողագործություն, երկրագործություն, շալագործությունն ու փայտագործությունն էր։ Ընկուզենիները գավառակի ձորերում ամբողջական անտառներ էին կազմում և աշնանը բնակիչնեը մեծ քանակությամբ ընկույզ էին հավաքում։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Շատախը Նորդուզի գավառակի հետ միասին ուներ 46 եկեղեցի։ Շատախում էր գտնվում Ս. Հոգյաց հայտնի վանքը։

Կրթություն խմբագրել

Նորդուզի գավառակի հետ միասին ուներ 7 հայկական վարժարան։

Վարչական բաժանում խմբագրել

XIX դարի 80-90-ական թվականներին Նորդուզ գավառակի հետ միասին ուներ 115 գյուղ։

Գավառակի հայաբնակ գյուղերն էին՝ Առեղ, Առիգոմ, Առոսկի, Արեհ, Արմաշտ, Աքրուսը, Բախչականց մագրա, Գոմեր, Գոտիս, Դարենց Ներքին, Դարենց Վերին, Երիցու մազրա, Ծումար, Ծիծանց, Ծուղ, Կաղաղիս, Կաղպին, Կաճեթ, Կայնեմերան, Կասր, Կարադեր, Կոճեր, Կոռիչ, Կոռովանք, Կվերս, Հաշկենց, Հիգի, Հինենց, Հորիս, Ճամիկ, Մարդակերոց, Մարծեղ, Մաքոշք, Մուսկավեն, Նարո մազրա, Նառ, Նավահանդ, Շահրուր, Շահո մազրա, Պաղք, Պապոնց մագրա, Պոլս, Ջնուկ, Սակ, Սարկեթ, Սողվանց, Սվիտկին, Սվիտկինա գոմեր, Վախրով, Տղասպար, Փադենց, Քոսենց մագրա, Քրմենց գյուղերը և Շատախ ավանը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 82

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն