Այբուբեն-համալիր

Հուշակոթող

«Դպրության խոնարհ սյուներ» այբբենարան-համալիր` նվիրված Հայոց այբուբենին։ Հեղինակ` Վանիկ Սիմոնյան[1]։

Համալիրի ամբողջական պատկեր, հեղինակ` Իվան (Վանիկ) Սիմոնյան

Տեղադրված է Սիսիանի համար 5 հիմնական դպրոցի բակում[2]։ Գիտական ու պատկերավոր մտածողության արտահայտություն է Վարպետ Վանիկի «Դպրության խոնարհ սյուներ» կոչվող ստեղծագործությունը, որը հեղինակը անվանել է «Այբբենարան-համալիր», և որը պատկերում է նրա հոգևոր նկարագիրը։ Այստեղ ներկայացված է մի ողջ պատմություն։ Կոմպոզիցիոն շրջանակի մեջ են առնված համանման զարդանախշեր, որոնք կարծես արձագանքում են իրար՝ առավել ցայտուն դարձնելով համալիրի ամբողջականությունն ու ներքին միասնությունը։

Պատմություն խմբագրել

Կառուցված է 3 մասից։ Գլխավոր սյունը ներկայացված է ծառի տեսքով, որը խորհրդանշում է կրթությունը և գիտությունը։

 
Այբբենարան-համալիրի գլխավոր սյունը` սյուն-ծառը
 
Այբբենարան-համալիրի` Վռամշապուհ արքային խորհրդանշող կամարը

Սյան գլխավերևում Մ. Մաշտոցի գլխաքանդակն է` երկինք ուղղված հայացքով. սյուն-ծառը խորհրդանշում է հայկական այբուբենի` հայ հող ու ջրից ծնված և Աստծո կողմից օրհնյալ լինելը։ Այբուբենի տառերը երեքական բաշխումով արտահայտված են սյան առաջնամասում քանդակված 12 պտուղների մեջ, իմաստն այն է, որ այբուբենը պտուղների ձևով է մատուցվել ժողովրդին, 3 թիվը խորհրդանշում է քրիստոնեական եռամիասնությունը, իսկ 12-ը` 12 առաքյալներին։ Ներքևում գիրք է քանդակված։ Այն իմաստավորում է գիտությունը, կրթությունը. գիրքը գիտության շտեմարան է, որի վրա քանդակված է Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն»[3] բանաստեղծական տողը։

Կառույցի երկու կամարաձև սյուները խորհրդանշում են հայ երկու մեծերին` Վռամշապուհ արքային և Սահակ Պարթև կաթողիկոսին,

 
Համալիրի` Սահակ Պարթևին խորհրդանշող կամարը

որոնք, ժամանակից առաջ ընկնելով, փնտրել ու տեսել են հայ ժողովրդի փրկության բանալին` գրերի գյուտի անհրաժեշտությունը, հովանավորել են այդ սուրբ գործը և, այբուբենի ստեղծման ճանապարհը հարթելով, դարձել են հիմք ու կամար[4], իսկ կամարը, իբրև բոլոր ժամանակների համաշխարհային ճարտարապետության և կոմպոզիցիոն կարևոր համակարգ, շինության ծանրությունն իր վրա կրող տարր է համարվում։ Կամար բառը փխբ. նշանակում է երկինք, երկնակամար, այս.` կամարը` իբրև կոմպոզիցիոն արտահայտչամիջոց, ներկայացնում է մաշտոցյան այբուբենի աստվածային ու կատարյալ լինելը։ Ըստ Հր. Աճառյանի` կամար կապել նշանակում է մեծարել, հիշատակը հավերժացնել։ Ակնհայտ է, որ այս համալիրի միջոցով հեղինակը հավերժացրել է նաև այս սուրբ ու հանճարեղ մարդկանց հիշատակը։ Կամարաձև սյուների հակառակ կողմում նույն զարդանախշերն են քանդակված. ձևով և չափով միատեսակ երկու կամարների համադրվածքը խոսում է այն մասին, որ երկու մեծերը մտածել և գործել են նույն ձևով։ Գլխավոր սյան հակառակ կողմում ծառ է քանդակված, ծառն ամբողջանում է բացված ծաղկով. սա ներկայացնում է դպրոցի` որպես կայացած ուսումնական հաստատություն լինելը։ Սյան այդ կողմից մեր ուշադրությունը գրավում են 12 քանդակազարդ կոկոններ, որոնք խոսում են հաստատության` ապագայում ունենալիք մի շարք հաջողությունների մասին։ Ծառ-դպրություն և ծառ-դպրոց-սա պատկերի սովորական կրկնություն չէ. եթե սկզբում այն խորհրդանշում է քրիստոնեությունը, սուրբ երրորդությունը, հայ տառն ու գիրը, ապա երկրորդ դեպքում՝ այդ ամենի ծաղկումն ու փթթումը, պտուղները, հավերժությունը… Սա քարե Այբբենարան- համալիր է, որտեղ քանդակված է հայ գրերի ստեղծման պատմությունը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://vorotan.am/%d6%84%d5%a1%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80-%d5%ad%d5%b2%d5%b3%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%bd-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%b6%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  3. https://blog.times.am/?p=215783&l=am
  4. 1.Ծիածանի աղեղ գոյանալ:2. Մեծարել, հիշատակը հավերժացնել։ 3.Կամար կառուցել
  5. http://vorotan.am/%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%9d-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6/

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել