Ամֆիպրոստիլ
Ամֆիպրոստիլ (հունարեն՝ ἀμφιπροστῦλος ἀμφι - երկու կողմից + հունարեն՝ προστῦλος - առջևի կողմից սյուներ ունեցող), ուղղանկյուն հատակագծով հին հունական տաճարի տիպ, որի լայնակի երկու ճակատներում կային նախասրահներ (սովորաբար չորսական սյուներով)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Temple_of_athena_nike_2010.jpg/220px-Temple_of_athena_nike_2010.jpg)
Ամֆիպրոստիլի երկայնական պատերը սովորաբար կառուցվում էին հարթ քարերով։ Նմանատիպ տաճարներից առավել հայտնի է Աթենքի Ակրոպոլիսում Կալիկրատեսի կառուցած (մ. թ. ա. 5-րդ դարեր) Նիկեի տաճարը։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 338)։ |