Ամրոց-Աստաֆյան առանցք (Վազգեն Սարգսյան 14, 15), Երևանի ճառագայթային մայրուղի, կառուցվել է համաձայն գլխավոր պլանի 1856 թվականին։ Այն սկսվում է ամրոցի հյուսիսային դարպասից, որի պատճառով էլ սկզբնական շրջանում կոչվել է Ամրոցային, և ուղղվում դեպի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծայրամասերը, միացնելով ամրոցն ու Շուկայի հրապարակը կենտրոնին և քաղաքի հիմնական միջուկը՝ Նորքի արվարձանի ճանապարհին։ Ճանապարհի ձգվածությունը Շուկայի հրապարակի հյուսրս-արևմտյան անկյունից մինչև Քանաքեռի խճուղու ճանապարհի հետ հատումը ըստ Բ. Մեհրաբյանի նկարահանումների 2680մ է, լայնությունը մոտ այժմյան Պուշկինի փողոցի չափ՝ 20.3 մետր։

Պատմություն խմբագրել

1869 թվականին Քաղաքային բուլվարի (Շահումյանի) հյուսիսային մասի փողոցի շարունակությունը և հատումը Նովոցերկովնի փողոցի հետ (մինչ «Արմենիա» հյուրանոցի մասնաշենքի կառուցումը, Սովետների փողոց) ստանում է Աստաֆյան անվանումը, ի պատիվ գեներալ-մայոր Աստաֆևի, որը 1864-1869 թվականներին զբաղեցրել է Էրիվանի նահանգապետի պաշտոնը։

Շուկայի հրապարակի տարածքից դուրս գալով, մայրուղին սլանում էր Եկեղեցու հրապարակի և Քաղաքային բուլվարի հեռուները, որտեղ Ամրոցային փողոցի շրջանում տեղակայված էին հանրախանութներ և մասնագիտացված խանութներ, «Լոնդոն» հյուրանոցը, որտեղ ապրել է անգլիացի գիտնական-ճանապարհորդ, «Հայաստան։ Ճամփորդական նշումներ և էտյուդներ» գրքի հեղինակ Հ. Լինչը, և Նովոցերկովնոյի անկյունում «Օրիանտ» հյուրանոցը, Դ. Սարաջյանի խանութը և Հակոբյանի դեղատունն առաջին հարկում։ Նրբանցքի երկրորդ անկյունը, որտեղ սկսվում էր Աստաֆյան փողոցի գոտին, զբաղեցնում էր Բունիաթյանի թատրոնը, որը հայտնի էր որպես Քաղաքային Ակումբ, որի առաջին հարկում պասսաժ էր, իսկ երկրորդ հարկում՝ դահլիճ։ Աստաֆյան փողոցի կոմերցիոն հաստատությունների կառույցների ցանկում «Գրանդ-հոթել» հյուրանոցը, որի առաջին հարկում տեղավորված էին Գ. Ամիրյանի և Բ. Եղիազարյանի կտորի խանութները և Ա. Հարությունյանցի հանրախանութները, այնուհետև «Ֆրանսիա» հյուրանոցը, Աֆրիկյանի խանութները, Ա. Սարգսյանցի, Օ. Գրիգորյանի պատրաստի հագուստեղենը (Ե. Ջանփոլադյանի տանը), Գաբրիելյան եղբայրների «Ֆլորա» ծաղկի խանութը և այլն։

1918-1920 թվականներին հրապարակը պահպանում էր գլխավոր քաղաքային հրապարակի ֆունկցիան, որտեղ կանգնած էր քաղաքապետարանի շենքը։ Այստեղ հանդիսավորոթյամբ նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության ճանաչումը, այստեղից են հայ զինվորներիը աղոթքից հետո մեկնում ռազմաճակատ։

Քաղաքային տաճարը քանդվել է 1930-ական թվականներին, իսկ Քաղխորհրդի շենքը՝ 2000 թվականին։

Ճարտարապետություն խմբագրել

Շինարարության ճարտարապետական-քաղաքաշինական ամբողջությունը, հատկապես առևտրական թաղամասում և բուլվարին դեմ հանդիման պահպանվում էր ի շնորհիվ ֆունկցիոնալ միատարրության, և հետևաբար նույնական հաստատությունների շինարարության՝ փողոցին հավասար խանութների ցուցափեղկերի անվերջանալի շարաններ և վերին հարկի պատուհանների կրկնակի ռիթմը, ամրացված կոնսոլիդ պատժգամներով։ Միաժամանակ Աստաֆյանի ֆունկցիոնալ առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այստեղ մշակութա-լուսավորչական նշանակության հաստատություններ էին հիմնականում։ Չհաշված Ե․ Քալանթարյանին պատկանող կալվածքը, երկար ժամանակ զբաղեցրած արական գիմնազիան, (19-րդ դարի վերջում տեղափոխվել է Նազարովյան փողոց), առաջին հաստատությունն էր նման նպատակի համար, որը հանդիպում է Առևտրային հրապարակից մինչ այժմյան Աբովյանի պուրակը հասնող փողոցով անցնելիս, գտնվում է Նազարևյանի անկյունում (Ամիրյան) Ա․ Տեր-Զաքարյանի և Ն․ Հարությունյանի Եկամտաբեր տունը, որի երկրորդ հարկը վարձակալել էր մասնավոր արական պրոգիմնազիան և Ն․ Շերբանինի ուսումնարանը։ 1910-ական թվականներին հարևան թաղամասում սկսվում է Էրիվանի արական դասական գիմնազիայի (№ 2 ) հսկայական կոմպլեքսի շինարարությունը, ձևավորելով մի ողջ թաղամաս Ցարսկոյ, Տեր-Ղուկասով և Բեբութովի փողոցների միջև (Արամի, Նալբանդյան և Փավստոս Բուզանդ)։ Երկու եկեղեցական-ծխական դպրոցներ կանգնած էին Բժշկական (Թումանյան) և Ցերկովնի ( Սայաթ-Նովա) փողոցներում՝ իգական Սուրբ Գայանե դպրոցը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքում և Խրիմյանի անվան դպրոցը Սուրբ Կաթողիկեի տարածքում։ 1900-ական թվականների սկզբին փողոցի հյուսիս-արևելյան վերջնամասում տեղակայվում է Ուսուցչական սեմինարիայի համալիրը (№ 52 )։ Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ ողջ քաղաքով մեկ, տարբեր տներում գործում էին ամենատարբեր ուսումնարանատիպ մասնավոր հաստատություններ, իշխանուհի Պավլենովայի մանկապարտեզը, Ի․Կորգանյանի գրադարան-ընթերցասրահները և այլն։ 1914-1915 թվականներին Աստաֆյան փողոցի վրա հայտնվում են հայտնի բուժարանների երկու նոր շինություններ՝ Ա․ Տեր-Ավետիքյանի ( № 1/1 ) , որը արական գիմնազիայի դեմն էր, և Հ․ Հովհանիսյանի (№ 3 ), Սադովիի անկյունում ( այժմ Հին Երևանցու փողոց ), իսկ հաջորդ տարին Ուսուցչական սեմինարիայի հարևանությամբ ավարտին է հասցվում Քաղաքային հիվանդանոցի շինարարությունը (№ 54)։ Մնացած կառույցները առանձնապես կազմում են հարուստ և անվանի քաղաքացիների առանձնատներն ու բազմաբնակարան տները, ձեռնարկատերեր և վաճառականներ՝ Եղիազարյաններ եղբայրների (№ 6 և 8), Գաբրիելյանների, Ամիրյանի (№ 10 և 12), Խորասափյանի, Խանզադյանի (№ 3/1), Դավթյանի և այլնի տները։ Ինչպես նշում է Է․ Տեր-Գրիգորյանը, դա 3 վերստ երկարության փողոց էր,(ավելի քան 3 կմ), որի երկայնքով շարված տները հիմնականում կենտրոնացված էին Ցերկովնի փողոցի և Կաթողիկե եկեղեցու միջև։ 1906 թվականին Աստաֆյանի երկայնքով անցկացվեցին ձիերի համար երթուղի, որը մինչև 1918 թվականը շարունակվեց մինչև կայարան, կազմակերպելով հասարակական տրանսպորտի կապը քաղաքի հիմնական շրջանների միջև։

Փողոցի ցուցադրական արտահայտչության գործում և ամբողջ քաղաքի համար կարևորագույն դերակատարում ուներ Սուրբ Պետրոս և Պողոս և Սուրբ Կաթողիկե եկեղեցիները, որոնց միանում էր քաղաքային տաճարը։

Թաղամասերի պարագծային ճակատները ձևավորված էին քարե, ավելի հաճախ սև տուֆից, մեծամասնաբար գերակշռող երեք հարկանի, պարտադիր բարձր ցոկոլային չափսերով շինությունները, որոնք իրենց ծավալներով թաքցնում էին հիասքանչ այգիներն ու կանաչապատ, բարեկարգ ներքին բակերը։ Ծագելով մեկ գեղարվեստական-պատմական դարաշրջանում, նրանք համախմբվում են ընդհանուր ոճային կոնցեպցիայի մեջ, վերարտադրելով յուրահատուկ, ազգային հետադարձ հայացքով եվրոպական ճարտարապետության պատմական ոճ կամ զարգացնելով մոդեռնի ժամանակակից ձևերը։

Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ էջ 38-40 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։