Ամսանունները Մակեդոնիայում

Ամսաննուները Մակեդոնիայում, ավանդաբար գործածվող օրացույցի տասներկու ամիսներ, որոնք ծագում են ամիսների լատիներեն անվանումներից։ Մակեդոնիայի օրացույցը Հյուսիսային Մակեդոնիայում ավանդաբար օգտագործվող օրացույցն է։ Այն ունի տարվա բոլոր տասներկու ամիսների անունները, որոնք կոչվում են ստանդարտ միջազգային անվանման ձևերով, ունեն իրենց մակեդոնական անունները, որոնք ներկայումս համարվում են հնացած և առավելապես օգտագործվում են Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցու կողմից տարբեր փաստաթղթերում (օրինակ՝ կրոնական օրացույցներում), ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի որոշ գյուղական շրջաններում։

Մակեդոնական ամիսների անունների ծագումը սերտորեն կապված է եղանակի և գյուղատնտեսության բնական փոփոխությունների հետ Որոշ ամիսներ ունեն նաև մի քանի անվանում, որոնք օգտագործվում են երկրի տարբեր շրջաններում։ Ամիսների այսօրվա ժամանակակից անուններն առաջին անգամ օգտագործվել են 19-րդ դարի վերջերին, առավել հաճախ -ја վերջածանցով, օրինակ՝januarja (հունվար), февруарија (փետրվար), септемврија (սեպտեմբեր), декемврија (դեկտեմբեր) բառերում։ ) և այլն։ Դրանց ամբողջական ընդունումն ու օգտագործումը առօրյա խոսքում ուժի մեջ է մտել դպրոցական զանգվածային կրթության գործընթացի ծաղկման հետ։

Ամսանուններ խմբագրել

 
Snežnik (սնեժնիկ-դեկտեմբեր) կոչվում է դեկտեմբեր ամիսը, երբ սովորաբար ձյուն է գալիս (սնեգ - ձյուն): Նկարում` ճանապարհ Կիչևոյի Թայմիշտե գյուղում
Համար Անվանում Բնօրինակ անվանում Նկարագրություն
1. јануари (januari) коложег Փայտ վառելու ամիս
2. февруари (fevruari) сечко Սառույցի ամիս
3. март (mart) цутар Ծաղկման ամիս
4. април (april) тревен խոտի ամիս
5. мај (maj) косар Խոտ հնձելու ամիս
6. јуни (juni) жетвар Բերքահավաքի ամիս
7. јули (juli) златец Ոսկու ամիս
8. август (avgust) житар Հացահատիկի ամիս
9. септември (septemvri) гроздобер Խաղողի բերքահավաքի ամիս
10. октомври (oktomvri) листопад Տերեւաթափի ամիս
11. ноември (noemvri) студен Ցուրտ ամիս
12. декември (dekemvri) снежник Ձյան ամիս

Մակեդոնիայի տարբեր բնակավայրերում խմբագրել

Գևգելիայում Ս. Տանովիչը նշել է սովորական ամսանունները, որոնք ներկայացված են վերոբերյալ աղյուսակում, տարբերությունները հետևյալն են․

  • մայիս ամսանունի մեջ՝ црешар,
  • հունիս՝ житвар,
  • հուլիս՝ билјар,
  • օգոստոս՝ прабражденски,
  • սեպտեմբեր՝ бугуројчин կամ груздобер,
  • հոկտեմբեր՝ митровски կամ касим,
  • նոյեմբեր՝ листупад
  • դեկտեմբեր՝ гулемијут месиц կամбужикјов[1]:

Վալանդովոյի Պիրավա գյուղում ամսանունները հետևյալն են՝

  1. коложег - јануари, հունվար
  2. сечко - февруари, փետրվար
  3. летник - март, մարտ
  4. тревен - април, ապրիլ
  5. цутник - мај, մայիս
  6. рвеник - јули, հունիս
  7. горешник - јули, հուլիս
  8. гумнар - август, օգոստոս
  9. гроздобер - септември, սեպտեմբեր
  10. листокап - октомври, հոկտեմբեր
  11. снежен - ноември, նոյեմբեր
  12. студен - декември, դեկտեմբեր[2]։

Բոշավիայի տարածքներում, Կոժուֆ լեռան ստորոտում, կավադարները ամիսներն այլ կերպ են անվանում։

  • նոյեմբեր՝алистоп
  • դեկտեմբերը՝ андреја, քանի որ մակեդոնացիներն ասում էին, որ Անդրեաս առաքյալի հիշատակի տոնակատարության նախօրեին (նոյեմբերի 30-ին կամ դեկտեմբերի 13-ին) միշտ ձյուն է գալիս,
  • հունվարը կոչվում է коложег, քանի որ այն համարվում էր ձմռան ամենացուրտ ամիսը, ուստի փայտ էին կտրում, որ հետո վառեն ու տաքանան։

Գոլո Բրդո (Ալբանիա) քաղաքում՝

  • հունվարը կոչվում է коложек կամ колоџек,
  • հունիսը՝ черешнар կամ црешнар,
  • հուլիսը՝ жетвар,
  • նոյեմբերը՝ дорвар կամ дрвар,
  • դեկտեմբերը՝ јôдре[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Risteski, S. Ljupčo (2005). Категориите простор и време во народната култура на Македонците [The categories of space and time in the national culture of Macedonians] (մակեդոներեն). Skopje. էջ 355. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Risteski, S. Ljupčo (2005). Категориите простор и време во народната култура на Македонците [The categories of space and time in the national culture of Macedonians] (մակեդոներեն). Skopje. էջ 356. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Будимовски К. Драгослав. „Македонците во Албанија“. „Студентски збор“, Скопје, 1980. стр.121.