Ամպակ Ա Հայկազունի

հայոց նահապետ, արքա

Ամպակ Ա Հայկազունի նաև Ամբակ[1], Համբակ[2] (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1349), Հայոց նահապետ արքա մ.թ.ա. 1363 - մ.թ.ա. 1349 թվականներին[3], Հայկակ Ա-ի որդին, Առնակի հայրը, Հայկազունիների արքայական տոհմից։ Հայոց գահին հաջորդել է հորը՝ Հայկակ Ա-ին, իսկ նրան հաջորդել է որդին՝ Առնակը։

Ամպակ Ա Հայկազունի
Հայոց Նահապետ Արքա
Իշխանությունմ.թ.ա. 1363 - մ.թ.ա. 1349
Թագադրումմ.թ.ա. 1363
Հանձնումմ.թ.ա. 1349
ՆախորդՀայկակ Ա Հայկազունի
ՀաջորդողԱռնակ Հայկազունի
ՏոհմՀայկազունիներ
ՀայրՀայկակ Ա Հայկազունի
ԵրեխաներԱռնակ Հայկազունի

Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմութիւն Հայոց»-ում Ամբակը հաջորդում է Հոնակին (Հավանակ Հայկազունի), այստեղ չկան Վաշտակ և Հայկակ Ա Հայկազունիները, բայց սա սխալմունք է և այդ երկու անունները մոռացվել են, քանի որ Գլուխ Գ-ում գրված է «միւս Հայկակ» (Հայկակ Բ Հայկազունի)[4]։ Վարդան Արևելցին էլ դնում է Յոնակ (Հավանակ Հայկազունի) հետո Համբակ։ Ըստ Միքայել Չամչյանի Ամպակը իշխել է 14 տարի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմութիւն Աղուանից», Մովսես Կաղանկատվացի, 1860, Փարիզ, հրատ.՝ Կարապետ Շահնազարյան, Հատոր Ա. ժե
  2. «Հաւաքումն պատմութեան», Վարդան Արևելցի, է
  3. 3,0 3,1 «Պատմութիւն Հայոց», Միքայել Չամչյան, Հատոր Ա, էջ 84
  4. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 139

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 139
  • «Ժամանակագրութիւն», Դավիթ Բաղիշեցի, Գլուխ Ա
  • «Պատմութիւն Աղուանից», Մովսես Կաղանկատվացի, 1860, Փարիզ, հրատ.՝ Կարապետ Շահնազարյան, Հատոր Ա. ժե
  • «Պատմութիւն Հայոց», Հովհաննես Դրասխանակերտցի, Գլուխ Բ
  • «Պատասխանի Սարգիս վարդապետի եւ ողբ ի վերայ Արամեանս նահանգի», Գրիգոր Մագիստրոս
  • «Պատմութիւն Հայոց», Միքայել Չամչյան, Հատոր Ա, էջ 84
  • «Հաւաքումն պատմութեան», Վարդան Արևելցի, է