«Ամուր» հյուրանոցի շենք (Մոսկովյան փողոց 70) (թաթ.՝ «Амур» кунакханәсе), շենքը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին Կազանի պատմական կենտրոնում (այժմ՝ Վախիտովսկի շրջան)։ Այն Հին թաթարական արվարձանի տեսարժան վայրերից է, ճարտարապետական հուշարձան և տարածաշրջանային (հանրապետական) նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։

Ամուր
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Հիմնադրված է1864
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Կառույցը եռահարկ աղյուսե շինություն է՝ բաղկացած երկու հարակից շենքերից, որոնցից մեկի ճակատային հատվածը նայում է Մոսկովյան (Սեննայի հրապարակի նախկին տարածք), մյուսը նայում է դեպի բակ։ Գլխավոր ճակատը զարդարված է մոդեռն ոճով և ներառում է թաթարական ճարտարապետության տարրեր։

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցվել է 1864 թվականին հայտնի կազանցի ճարտարապետ Պյոտր Էվգրաֆովիչ Անիկինի նախագծով և գործածվել է որպես եկամտաբեր տուն։ Տան առաջին սեփականատերերը եղել են Իբրահիմ (1806 - 04.04.1886) և Իսխակ (1810-24.03.1884) Յունուսովները`առաջին գիլդիայի առևտրական, արդյունաբերող Գուբիդուլլա Մուխամետրախիմովիչ Յունուսովի (1776-1842) ժառանգորդները։ 1912 թվականին տունն ամբողջությամբ վարձակալությամբ տրվել է առևտրական Մուբարաքշ Ռամազանովին`որպես «Ամուր» հյուրանոցի սենյակներ և նախկին մասնաշենքերի վրա կառուցվել է երրորդ հարկը։ «Ամուրի» սենյակները նախահեղափոխական Ռուսաստանի մի քանի հարմարավետ հյուրանոցային համարներից էին, ուր այցելում էին այդ ժամանակաշրջանի Կազանի հայտնի մարդիկ։ Կյանքի վերջին ամիսների ընթացքում 1912 թվականի դեկտեմբերից մինչև 1913 թվականի փետրվար այս հյուրանոցում էհանգրվանել հայտնի թաթար բանաստեղծ Գաբդուլլա Տուկայը, ազգային թատրոնի հիմնադիրներ, դերասաններ, «Սայար» առաջին թաթարական մասնագիտական թատերախմբից Գաբդուլլա Կարիևը և Ս. Գիզատուլլինա-Վոլժսկայան։ 1912-1913 թվականներին հյուրանոցի 11-րդ համարում ապրել է գրող և հրապարակախոս Ֆատիխ Ամիրխանը, ով աշխատել է «Կոյաշ» թերթի քարտուղարությունում, որի խմբագրությունը նույնպես գտնվել է այս շենքի առաջին հարկում։

2012 թվականի փետրվարի 16-ին[1] շենքը հանձնվել է ASG ներդրումային ընկերությանը[2] Կազանի քաղաքապետարանի և ASG ներդրումային խմբի միջև պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում Կազանի ագլոմերացման և ASG-ի մասնակցությամբ քաղաքի պատմական կենտրոնի վերակառուցման համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Иске Казан Группа компаний «ASG» восстановит 17 исторических зданий Казани». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  2. Официальный сайт ASG Инвестиционной группы компаний
  3. «ИА «Татар-Информ» Миллиардер Семин восстановит к Универсиаде 17 зданий в историческом центре Казани». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Казань в памятниках истории и культуры / Под ред. С. С. Айдарова, А. Х. Халикова, М. Х. Хасанова, И. Н. Алиева. - Казань: Татарское книжное издательство, 1982.
  • Салихов Р., Хайрутдинов Р. Республика Татарстан: Памятники истории и культуры татарского народа (конец XVIII - начало XX веков). - Казань: ФЕСТ, 1995