Ամմոնիուս Սակկաս
Ամմոնիուս Սակկաս (հուն․ Ἀμμώνιος Σακκᾶς», 175, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան 240 և ոչ ուշ քան 245, Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն[1][2]), հույն փիլիսոփա Ալեքսանդրիայից, ով համարվում է Նեոպլատոնիզմի հիմնադիրներից մեկը։ Առավել հայտնի է որպես Պլուտոսի ուսուցիչ, ում ուսանել է 232 մինչև 243 թթ.։ Պլուտոսի Նեոպլատոնիզմ ուսմունքում նրա ազդեցությունն ակներև է, չնայած իր փիլիսոփայական հայացքների մասին սակավ տեղեկությունների առկայությանը։
Ծնվել է | 175 Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն |
---|---|
Մահացել է | ոչ վաղ քան 240 և ոչ ուշ քան 245 Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն[1][2] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[3] |
Աշակերտներ | Պլոտինոս, Օրիգենես և Herennius? |
Ամմոնիուս Սակկասի կենսագրության վերաբերյալ առկա են ոչ այնքան շատ տեղեկություններ։ Հույն նեոպլատոնիստ Հերակլեսը, նշում է, որ Ամմոնիուսի հիմնարար գաղափարախոսությունը հանգում էր նրան, որ Պլատոնը և Արիստոտելը ունեցել են միևնույն փիլիսոփայական հացաքները[4] Նեոպլատոնիստ Նեմեսիուսը գրել է, որ Ամմոնիուսը կարծում էր, որ մարդու հոգին նյութական չէ[5]։ Ամմոնիուս Սակկասը հանդիսացել է նաև Արիստոտելի կենսագիր, «Արիստոտելի կյանքն» աշխատությունում նոր ձևով է ներկայացրել ճշմարտության վերաբերյալ հայտնի պլուտնոյան արտահայտությունը «Սոկրատն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի մեծ ընկեր է»
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://journals.cambridge.org/article_S007543581300083X
- ↑ 2,0 2,1 2,2 Аммоний (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 658.
- ↑ Bibliothèque nationale de France Record #13614267m // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Hierocles in Photius, Bibl. cod. 214, 251.
- ↑ Nemesius, On the Nature of Man, ii