Ամիրաբադի նավահանգիստ
Ամիրաբադի հատուկ տնտեսական գոտի և նավահանգիստ (պարսկերե՝ منطقه ویژه اقتصادی و بندر امیرآباد), Կասպից ծովի խոշորագույն նավահանգիստը։ Ընկած է Կասպիցի հարավային ափին՝ Բեհշահր գավառի հյուսիսային մասում՝ Բիանկալե թերակղզու և կենսոլորտային արգելոցի հարևանությամբ, Մազանդարան նահանգի վարչական կենտրոն Սարի քաղաքից 51 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Մեծ թափով զարգացող նավահանգիստը նախատեսված է ընդլայնել երեք փուլով։ 2022 թվականի օգոստոսի դրությամբ ավարտի է հասցվել առաջին փուլը, և արդեն իսկ հիմա նավահանգիստն իր մեծությամբ ու կարևորությամբ համարվում է չորրորդը Իրանում։ Ունի յոթուկես միլիոն տոննա ընդհանուր տարողությամբ 15 նավամատույց, կապված է իրանական երկաթուղուն, որի միջոցով ելք ունի դեպի միջերկրածովյան շուկաներ, օգտվում է Հյուսիս-Հարավ միջազգային տարանցիկ միջանցքից[1][2], որի ոսկե օղակն է համարվում։ 1060 հեկտար ընդհանուր մակերեսով նավահանգիստը խոշորագույնն է Հյուսիսային Իրանում[3]։
Ամիրաբադի նավահանգիստ | |
---|---|
Տեսակ | նավահանգիստ |
Երկիր | Իրան |
Վարչատարածք | Behshahr County? |
Ջրլիցի ափին | Կասպից ծով |
Հակիրճ տեղեկատվություն
խմբագրել- Բեռների պահեստարանների ընդհանուր մակերեսը - 6,5 հեկտար
- Նավահանգստի ընդհանուր տարածքը - 1060 հեկտար
- Տարեկան տարողունակությունը - 7,5 միլիոն տոննա
- Նավամատույցների թիվը - 15, 2600 մետր ընդհանուր երկարությամբ
- Երկաթուղային ներքին ցանցի ընդհանուր երկարությունը - 25 կմ
- Բեռների պահեստավորման գոտու ընդհանուր մակերեսը - 200 հեկտար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.president.ir/EN/98663
- ↑ «Export from Amirabad port up by 35% - Mehr News Agency».
- ↑ «Amirabad Port Projects on Fast Track». 2017 թ․ ապրիլի 12.
- ↑ «Amirabad Port». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Amirabad Port Special Economic ZoneԱրխիվացված 2012-11-07 Wayback Machine (պարս.)