Բացել գլխավոր ցանկը

Ամինե Ավդալ (հոկտեմբերի 15, 1906(1906-10-15), Յամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 22, 1964(1964-09-22)[1], Երևան, ԽՍՀՄ[1]), հայաստանցի եզդի բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ստեղծագործել է և' հայերեն, և' եզդիերեն։

Ամինե Ավդալ
Aavdal.jpg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1906(1906-10-15)
ԾննդավայրՅամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1964(1964-09-22)[1] (57 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող
Լեզուքրդերեն, հայերեն և ռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կարսի մարզի Յամանչաիր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1944 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում։ 1944 թվականին «Եզդի կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Նրա առաջին պատմվածքը՝ «Ջասմ և Թոսմ», տպագրվել է 1924 թվականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։

1933 թվականին Երևանում տպագրված «Հայ-եզդիերեն» առաջին բառարանի (23000 բառ) համահեղինակներից է։

Եզդիերեն լույս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գյուլիզար» (1973) և այլ գրքեր։ Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Եզդիական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957)։

Մահացել է Երևանում[2]:

Ա. Ամինեի հայերեն երկերի մատենագրությունԽմբագրել

  • Եզդի կինը նահապետական ընտանիքում, Երևան, 1948։
  • Արյան վրիժառությունը քրդերի մեջ և նրա մնացուկների վերացումը խորհրդային պայմաններում, Երևան, 1952։
  • Սովետական Հայաստանի քրդերի նոր կենցաղը, Երևան, 1953։
  • Գյուլիզար, Երևան, 1956։
  • Անդրկովկասյան քրդերի կենցաղը, 1957։
  • Առաջին գարուն, Երևան, 1961։
  • Եզդիները հավատալիքները, Երևան, «Գիտություն», 2006, 192 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Аминэ Авдал / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 27 

Արտաքին հղումներԽմբագրել