Ամինասպիրտների խմբին են պատկանում մի շարք կարևոր կենսաբանական դեր ունեցող միացություններ, այդ թվում կոլամին, խոլին,ացետիլխոլին, ադրենալին, նորադրենալին ամինասպիրտները[1]։

Ադրենալին
Նորադրենալին

Ստացում խմբագրել

Լաբորատոր պայմաններում էթանոլամինը ստանում են էթիլենօքսիդից կամ էթիլենամինից (կոլամին) հետևյալ ռեակցիաներով[2]։

 
Էթանոլամինի ստացումը
 

Կենսաբանական համակարգերում կոլամին առաջանում է սերին ամինաթթվի դեկարբօքսիլացումից ֆերմենտների մասնակցությամբ։

 

Հատկություններ խմբագրել

Խոլինի առաջացումը լաբորատոր պայմաններում կատարվում է երկու հիմնական եղանակներով՝

  • էթիլեն օքսիդի և եռմեթիլամինի փոխազդեցությամբ ջրային միջավայրում.
 
  • ուժեղ ացիլացնող միացությունների՝ ալկիլհալոգենիդների և էթանոլամինի փոխազդեցությամբ.
 

Կոլամինը և խոլինը ֆոսֆոլիպիդների կառուցվածքային բաղադրամասերն են։ Խոլինը մասնակցում է նեյրոմեդիատոր ացետիլխոլինի սինթեզին։ Ացետիլխոլինի առաջացումը կենսաբանական համակարգերում կատարվում է ացետիլ-CoA-ի մասնակցությամբ։

Նշանակություն խմբագրել

Զարին, տաբուն նյարդապարալիզող թունավոր նյութերը, որոնք օգտագործվում են որպես քիմիական զենք, խոլինէսթերազի, ացետիլխոլինը հիդրոլիզող ֆերմենտի ինհիբիտորներն և այլն։ Տոքսիկ էֆեկտը պայմանավորված է ացետիլ խոլինի կուտակումով։

Ցիկլիկ ամինասպիրտները և նրանց ածանցյալները օգտագործվում են հիմնականում որպես դեղանյութեր։

պ-ացետամիդաֆենոլն (պարացետամոլ) և ֆենացետինը (պ-ացետամիդաֆենոլի էթիլ եթեր) ցուցաբերում են անալգետիկ և ջերմիջեցնող ազդեցություն։ պ-ացետամիդաֆենոլն ունի ավելի լայն կիրառում, մտնում է բազմաթիվ դեղամիջոցների կազմի մեջ (թայլանոլ, քոլդրեքս, և այլն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Manfred T. Reetz: Biocatalysis in Organic Chemistry and Biotechnology: Past, Present, and Future, J. Am. Chem. Soc. 135 (2013) S. 12480−12496.
  2. D. M. Kiefer "Organic Chemicals' Mauve Beginning" Chem. Eng. News Archive, 1993, vol.71, pp 22–23. doi:10.1021/cen-v071n032.p022

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինասպիրտներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 319