Ամերիկյան պատմության ազգային թանգարան
Ամերիկյան պատմության ազգային թանգարան, Քենեթ Բիրինգա կենտրոն (անգլ.՝ The National Museum of American History, Kenneth E. Behring Center), ամերիկյան պետական պատմական թանգարան Վաշինգտոնում, Սմիթսոնյան ինստիտուտի ասոցիացված հաստատություն։ Թանգարանը հավաքում, պահպանում և ցուցադրում է ԱՄՆ-ի ժառանգությունը սոցիալական, քաղաքական, մշակութային և ռազմական պատմության ոլորտներում:Թանգարանի ցուցանմուշներից են Միացյալ Նահանգների առաջին ազգային դրոշի բնօրինակը (անգլ.՝ Star-Spangled Banner), որը փառաբանվել է ազգային օրհներգում, ինչպես նաև այն աթոռը, որում սիրում էր նստել 1970-ական և 80-ականների հայտնի ամերիկյան հեռուստատեսային կերպարը՝ Արչիբալդ (Արչի) Բունկերը։
Ամերիկյան պատմության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմության թանգարան, ազգային թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Վայր | National Mall?[1] |
Մասն է | Սմիթսոնյան ինստիտուտ |
Պատկանում է | Սմիթսոնյան ինստիտուտ[2] |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Հասցե | 1300 Constitution Ave., NW, Washington, DC[3] |
Հիմնադրվել է | 1964[4] |
Այցելուներ | 4 100 000 ± 50 000 մարդ (2015)[5] |
Տնօրեն | John Gray?[6][7][8], Anthea M. Hartig?[9][10], Brent Glass?[11][7], Frank A. Taylor?[12], Robert P. Multhauf?[13], Դանիել Ջոզեֆ Բուրստին[13], Roger G. Kennedy?[13], Spencer R. Crew?[14][15], Marc Pachter?[12], Marc Pachter?[12], John C. Ewers?[12], Brooke Hindle?[12] և Susan Fruchter?[12] |
Կայք | americanhistory.si.edu(անգլ.) |
Պատմություն խմբագրել
Հաստատությունն իր դռները բացել է 1964 թվականին որպես «Պատմության և տեխնիկայի թանգարան»:1980 թվականին այն վերանվանվեց Ամերիկայի պատմության ազգային թանգարան՝ ավելի լավ արտացոլելու իր նոր առաքելությունը՝ հավաքել, պահպանել, ուսումնասիրել և մեկնաբանել ամերիկյան ժողովրդի պատմությունն արտացոլող ցուցադրանմուշները։ 2006 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 21-ը թանգարանը վերակառուցվում էր 85 միլիոն դոլար արժողությամբ[16]։ Վերակառուցման արդյունքում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները[17]։
- Նոր հինգհարկանի ատրիում՝ թանգարանի հավաքածուի հիմնական արտեֆակտներով։
- Նոր լայն սանդուղք, որը միացնում է առաջին և երկրորդ հարկերը։
- Այցելուների տեղեկատվական նոր կենտրոն՝ ցուցանակներով։
- Նոր պատկերասրահներ, ինչպիսին է «Ջերոմ և Դորոթի Լեմելսոնների անվան Գյուտերի սրահը»։
- Նոր սենյակ ԱՄՆ առաջին դրոշի հարմարավետ պահպանման համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://americanhistory.si.edu/visit/getting-here
- ↑ https://siarchives.si.edu/history/national-museum-american-history
- ↑ https://www.si.edu/museums/american-history-museum
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ Visitor Statistics — Smithsonian Institution.
- ↑ John Gray, Former President of Autry National Center of the American West, Named Director of National Museum of American History — National Museum of American History, 2012.
- ↑ 7,0 7,1 https://siarchives.si.edu/collections/siris_sic_13515
- ↑ Q&A: John Gray, Former Director of the Smithsonian’s National Museum of American History — St. John's College, 2018.
- ↑ https://americanhistory.si.edu/museum/welcome-director
- ↑ https://siarchives.si.edu/collections/siris_arc_219558
- ↑ https://siarchives.si.edu/collections/siris_sic_12140
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 https://siarchives.si.edu/collections/siris_arc_218124
- ↑ 13,0 13,1 13,2 https://siarchives.si.edu/collections/siris_arc_229177
- ↑ https://siarchives.si.edu/collections/siris_sic_2234
- ↑ https://siarchives.si.edu/collections/siris_sic_12842
- ↑ «Прес-реліз». Нац. музей америк. історії. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Rothstein, Edward (20 նոյեմբեր 2008 թ.). «At the Smithsonian, America's Attic Is Ready for Its Second Act». The New York Times.