Ամերիկա-իրանական հարաբերություններ

Ամերիկա-իրանական հարաբերություններ, երկկողմ հարաբերություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1883 թվականին, խզվել՝ 1980 թվականին։ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Բարաք Օբամայի և Հասան Ռոհանիի միջև[1]։

Ամերիկա-իրանական հարաբերություններ
ԱՄՆ և Իրան

ԱՄՆ

Իրան

Պատմություն խմբագրել

ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1883 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի է ունեցել ամերիկյան ներթափանցման ուժեղացում դեպի Իրան։ Իրանում մի շարք ամերիկյան օբյեկտներ են կառուցվել, տեղակայվել են ԱՄՆ զինծառայողները։ 1945 թվականի դեկտեմբերին կնքվեցին ամերիկա-իրանական երկու համաձայնագրեր՝ Իրանում ԱՄՆ դաշնային սեփականության օբյեկտների ցածր գնով Թեհրանին վաճառելու և լենդ-լիզին իրանական պարտքի կարգավորման մասին[2]։ ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական ճգնաժամի լուծմանը հանգեցրել է Իրանում Վաշինգտոնի դիրքերի ամրապնդմանը։ Սկսվող սառը պատերազմի պայմաններում ԱՄՆ-ն 1947 թվականի ապրիլին Իրանին 25 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել ամերիկյան ռազմական հանդերձանքի գնման համար, ինչպես նաև երկարաձգել է իր ռազմական խորհրդականների՝ շահի զորքերում և ժանդարմերիայում գտնվելու ժամկետը մինչև 1949 թվականը[2]։ ԱՄՆ-ի վարկածով՝ դրոնը MQ-4C Triton-ը թռիչք է կատարել միջազգային օդային տարածքում և չի խախտել Իրանի սահմանները։ ԱՄՆ-ն ծրագրում էր պատասխան հարված հասցնել Իրանում երեք ռազմական թիրախներին, սակայն, Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն, նա չեղյալ հայտարարեց այդ որոշումը գրոհից 10 րոպե առաջ[3]։

2020 թվականի հունվարի 3-ին Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ ՌՕՈՒ-ն հարվածեց Բաղդադի օդանավակայանին։ Ավիահարվածի ընթացքում սպանվել է «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանին։ Ավելի վաղ ԱՄՆ-ն նախազգուշացրել էր բացարձակապես բոլոր երկրներին, որ քաղաքական ապաստան տրամադրելու դեպքում երկրին պատասխան խիստ միջոցներ են սպասում։ Արաբական գարնան և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականության պատմության մասնագետ Սեթ Ջոնսը կարծում է, որ այդ սպանությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը նոր մակարդակի է հանում[4]։

Ի պատասխան 2020 թվականի հունվարի 8-ին Իրանը հրթիռային հարված հասցրեց Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Президент США впервые за 30 лет провел переговоры с главой Ирана». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 Юнгблюд В. Т., Воробьёва Т. А., Збоев А. В., Калинин А. А., Костин А. А., Смольняк И. В., Чучкалов А. В. Встречными курсами: политика СССР и США на Балканах, Ближнем и Среднем Востоке в 1939—1947 гг. — Киров, 2014. — С. 392
  3. ««Несоразмерно сбитому дрону»: Трамп объяснил отмену удара по Ирану нежеланием убивать 150 человек». Новая Газета (ռուսերեն). 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  4. Foreign Policy: убийство Сулеймани выводит конфликт США и Ирана на новый уровень