«Ամերիկայի սիրտը»(անգլ.՝ Heart of America), ռեժիսոր Ուվե Բոլի 2002 թվականի դրամատիկ ֆիլմը, որը պատմում է դպրոցում հրաձգության հորինված դեպքի մասին։

Ամերիկայի սիրտը
անգլ.՝ Heart of America
Երկիր Կանադա
 ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար և դրամա[1][2]
Թեմաինքնասպանություն և վրեժ
Թվական2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւվե Բոլ[1][2]
ՊրոդյուսերՎոլֆգանգ Հերոլդ
Սցենարի հեղինակՈւվե Բոլ
ԴերակատարներՅուրգեն Պրոխնով, Մարիա Կոնչիտա Ալոնսո, Քլինթ Հովարդ, Մայլզ Մեդոուզ, Բրենդան Ֆլեթչեր, Լոխլին Մանրո, Մեյվ Քուինլեն, Պատրիկ Մալդուն և Մայքլ Պարե
ՕպերատորՄաթիաս Նոյման
Պատմվածքի վայրԱՄՆ
ԿինոընկերությունBoll KG
Տևողություն89 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները ընթանում են Ռիվերտոն քաղաքում (ԱՄՆ), ամառային արձակուրդի մեկնարկից առաջ` վերջին ուսումնական օրը։ Ցուցադրվում է դպրոցի երկու վտարվածների (Դանիել և Բարի) կյանքը, ովքեր երկար տարիներ նվաստացվել են ինչպես դպրոցում, այնպես էլ դպրոցի սահմաններից դուրս։ Ինչպես նաև այս դպրոցի ուսուցիչների և այլ աշակերտների ( հղի աղջկա և նրա ընկերոջ, թմրամոլ Դարայի, տնօրենի դուստր`Կարենի և նրա ընկերոջ) պատմությունները։ Բայց նրանցից շատերի համար դպրոցի վերջին օրը կդառնա նրանց կյանքի վերջին օրը, քանի որ Դանիելն ու Բերին, ինչպես նաև նրանց միացած թմրամոլ Դարան, որոշում են դպրոցում հրաձգություն կազմակերպել։

Դասի ընթացքում Դանիելը նախ սպանում է ծաղրողներից մեկին ՝ Պոլին, զուգարանում։ Այնուհետև նա դպրոցի միջանցքում կրակում է ևս երկու վիրավորողների վրա, ինչպես նաև պատահաբար սպանում է հղի աղջկա ընկերոջը։ Այս պահին Դարան, մտնելով դասարան, կրակում է գրականության ուսուցչի և Կարենի վրա։ Դրանից հետո միայն նրա դասընկեր Դոնին կարողանում է կանգնեցնել նրան։

Զուգահեռաբար, ցույց է տրվում, որ Բերին որոշել է չմասնակցել գործընթացին ՝ համարելով, որ «իր մասին հայտնելու» այլ եղանակներ էլ կան։ Այդժամ տեղի է ունենում ևս մեկ կրակոց (ենթադրաբար Դանիելի ինքնասպանությունը)։

Ֆիլմն ավարտվում է լուրերի թողարկումով, որում հաղորդվում է 7 մարդու, այդ թվում ՝ Դանիելի, մահվան և Դարայի կալանքի մասին։ Դրանից հետո կադրի ձայնը հաղորդում է Ամերիկայի դպրոցների վրա նման հարձակումների մասին

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Յուրգեն Պրոխնով դպրոցի տնօրեն Հարոլդ Լուիս
Մայքլ Պարե Ուիլ Պրետ
Պատրիկ Մալդուն Ռայան Կիրկլենդ
Քեթթ Թորթոն Դանիել Լայան
Էլիզաբեթ Մոս Ռոբին Ուոլթերս
Մարիա Կոնչիտա Ալոնսո Միսսիս Ջոնս
Քլինթ Հովարդ Արթի Լյան, Դանիելի հայրը
Բրենդան Ֆլետչեր Ռիկի Հերման
Լոկլին Մանրո լրագրող
Մեյվ Քուինլեն Բեքի Շուլց
Էլիզաբեթ Ռոզեն Դարա
Ուիլ Սանդերսոն Ֆրենկ Հերման
Ջ. Մայքլ Գրեյ Ուեկս Պրեսլի
Քևին Մանդի Թոմի Բրունո
Մեթյու Մաքքոլ Դոնի

Ֆիլմի թողարկում խմբագրել

  • 2002 թ. սեպտեմբերի 5 - պրեմիերան Գերմանիայում` Օլդենբուրգի միջազգային կինոփառատոնում։
  • 2003 թ. փետրվարի 13 - ԱՄՆ-ի թողարկում։
  • 2003 թ. մայիսի 17 - ֆիլմի ցուցադրվել է Ֆրանսիայում Կաննի կինոփառատոնում։
  • 2003 թ. սեպտեմբերի 11 - ֆիլմը թողարկվել է DVD տարբերակով Գերմանիայում։
  • 2005 թ. հունիսի 15 - ֆիլմը թողարկվել է տեսանյութով Հունգարիայում։
  • 2007 թ. սեպտեմբերի 29 - ֆիլմի ցուցադրվել է Կանադայում Էդմոնտոնի միջազգային կինոփառատոնում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել