Ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա

«Ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա» (ռուս.՝ «Берём всё на себя»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Շերստոբիտովը 1980 թվականին Բորիս Վորոբյովի «Ալեբախություն Կատոմարիի մոտ» վիպակի հիման վրա։

Ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Շերստոբիտով
Սցենարի հեղինակԵվգենի Շերստոբիտով
ՕպերատորՄիխայիլ Չյոռնի
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ընթանում են Հայրենական մեծ պատերազմի վերջին ամիսները։ Հատուկ նշանակության նավաստիների խումբն ավագ լեյտենանտ Բալանդինի ղեկավարությամբ ստանում է հատուկ կարևորության գաղտնի հրաման՝ ներթափանցել թշնամու թիկունք և ոչնչացնել գերմաանցիների կողմից ջրասույզ արված հեղուկանավերի և հիդրոինքնաթիռների վրա գտնվող հրանոթային սարքավորումները, որպեսզի ապահովի խորհրդային դեսանտային զորքերի ազատ վայրէջքը։ Ինը կոմունիստ-կամավորականներից կազմված ջոկատին մեկ է օր տրված հրամանի կատարման համար, հետախուզական տվյալները բացակայում են, դիվերսիոն խումբը պետք է հույսը դնի միայն իր ուժերի վրա, ամեն ինչ վերցնի իր վրա։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Թողարկում DVD խմբագրել

  • 2010 թվականին ֆիլմը թողարկվել է «Ցենտրալ Փարթներշիպ» կոլեկցիոն հրատարակության կազմում «Երկնագույն էկրանի մոտ» շարքում՝ «Մեծ պատերազմի հերոսները։ Դիվերսանտներ և հատուկ նշանակության ջոկատայիններ»։ Ժողովածուում տեղ են գտել նաև «Ապրել մինչև լուսաբաց», «Ես Խորթիցան եմ» և «Ամրոց» ֆիլմերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Информация об издании». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել