Ամեն ինչ սկսվում է ճանապարհից

«Ամեն ինչ սկսվում է ճանապարհից» (ռուս.՝ «Всё начинается с дороги»), 1959 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանվել է արտադրական դրամայի ժանրում։ Նատալյա Կրաչկովսկայան ֆիլմում կատարել է կինոյում իր առաջին դերը, իսկ Ալեքսանդր Դեմյանենկոն՝ երկրորդ դերը։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Նիկոլայ Դոստալը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Ֆիլմի վրա աշխատանքն ավարտել է ռեժիսոր Վիլեն Ազարովը[1]։

Picto infobox cinema.png
Ամեն ինչ սկսվում է ճանապարհից
ռուս.՝ Всё начинается с дороги
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորNikolay Dostal?
Սցենարի հեղինակDaniil Khrabrovitsky?
ԴերակատարներՎիկտոր Ավդյուշկո
ՕպերատորԻգոր Սլաբնևիչ
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՄոսֆիլմ

ՍյուժենԽմբագրել

Շինարար-մոնտաժող Ստեպան Բոկովին լքում է կինը։ Հիասթափված Ստեպանը մենակ գնում է Սիբիր՝ հեռավոր Կոմսոմոլսկայա շինհրապարակ։ Գնացքում նա հանդիպում է Աննուշկային՝ մի երիտասարդ բետոնագործ, որը նույնպես գնում է նույն շինհրապարակ։ Աստիճանաբար նրանց միջև լուրջ հարաբերություններ են առաջանում։ Չնայած նրան, որ Ստեպանին չի հաջողվում աշխատանք գտնել Աննայի հետ, նա ժամանակ և հնարավորություն է գտնում հնարավորինս հաճախ այցելել նրա տեղամաս։ Բրիգադի աշխատանքների ավարտից հետո Ստեպանն ու Աննուշկան որոշում են չբաժանվել և հետագայում աշխատել միայն միասին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Վիկտոր Ավդյուշկո Ստեպան Բոկով ուղեշինարարների բրիգադիր Ստեպան Բոկով
Նոնա Մորդյուկովա Դաշա Ստեպանի կինը Դաշա
Իրա Նովիկովա Ստեպանի ու Դաշայի դուստրը Ստեպանի ու Դաշայի դուստրը
Լյուդմիլա Խիտյաևա Աննուշկա Աննուշկա
Ալեքսանդր Դեմյանենկո Գենկա Գենադի Սմիռնով, ուղեշինարարների բրիգադի անդամ Գենկա
Սերգեյ Գուրզո Շուրկա Ալեքսանդր Կորշունով, Շուրկա
Վալենտինա Վլադիմիրովա Եկատերինա Իվանովնա ուղեշինարարների բրիգադի անդամ Եկատերինա Իվանովնա
Իվան Ռիժով Ավդեիչ Նիկոլայ Ավդեևիչ Եմելյանով, ուղեշինարարների բրիգադի անդամ Ավդեիչ
Թամարա Սյոմինա Նադյա մեքենավար Նադյա
Պյոտր Կոնստանտինով Կոպիլով ճանվարչության պետ Կոպիլով
Նիկոլայ Նիկիտիչ ճանվարչության գանձապահ ճանվարչության գանձապահ
Ալեքսանդր Լեբեդև Ստեպանի ծանոթը Ստեպանի ծանոթը
Վալենտինա Անանյինա էպիզոդ էպիզոդ
Նատալյա Կրաչկովսկայա եռկցող Աննուշակայի բրիգադից (լուսագրերում նշված չէ) եռկցող Աննուշակայի բրիգադից (լուսագրերում նշված չէ)
Ալևտինա Ռումյանցևա բանվորուհի (լուսագրերում նշված չէ) բանվորուհի (լուսագրերում նշված չէ)
Եվգենի Կուդրյաշով բանվոր (լուսագրերում նշված չէ) բանվոր (լուսագրերում նշված չէ)
Նիկոլայ Գրաբբե վարորդ (լուսագրերում նշված չէ) վարորդ (լուսագրերում նշված չէ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Валерий Выжутович (2012-11-08)։ «По дороге в Царствие Небесное»։ // Российская газета 

Արտաքին հղումներԽմբագրել