«Ամենադանդաղ գնացքը» (ռուս.՝ «Самый медленный поезд»), ռեժիսորներ Վալերի Ուսկովի և Վլադիմիր Կրասնոպոլսկու գեղարվեստական ֆիլմը[1][2][3], որը նկարահանվել է Յուրի Նագիբինի սցենարով։

Ամենադանդաղ գնացքը
ռուս.՝ Самый медленный поезд
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Ուսկով և Վլադիմիր Կրասնոպոլսկի
Սցենարի հեղինակՅուրի Նագիբին
ԴերակատարներՊավել Կադոչնիկով
ԵրաժշտությունԼեոնիդ Աֆանասև
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

1943 թվականի գարուն։ Շարունակվում է Հայրենական մեծ պատերազմը։ Ազատագրված քաղաքից ուղարկվում է զինվորական էշելոն, որով ռազմագերիներին տանում են թիկունք։ Նրան կցում են հատուկ վագոն՝ դիվիզիոնային տպարանով և ռազմաճակատային թղթակից կապիտան Սերգեևի հետ։

Նա ենթադրում էր, որ մենակ է գնալու, բայց աստիճանաբար վագոնը լցվում է չսպասված ուղևորներով։ Հայտնվում է վիրավոր զինվորը աղջկա հետ, ապա հղի կինը ընկերուհու հետ, երկու կուսակցական աշխատողներ, դերասանուհի և այլն։

Լրագրողը ստիպված է համակերպվել դրա հետ, վագոնից վռնդել նա ոչ մեկին չի կարող և չի ուզում, քանի որ ամեն մեկն իր ձևով է տառապել պատերազմից։ Վռնդում են միայն ծերունուն, որն այնքան ագահ է եղել, որ հասել է Սիբիրից՝ Տոբոլի ափից՝ առևտրի համար հասել է ճակատային գիծ։

Հղի կինը ճանապարհին աղջիկ է ունենում, որին անվանում են Լենա։ Գնացքը հասնում է իր ճանապարհի վերջնական կետ՝ Բորիսոգլեբսկ։

20 տարի անց լրագրողը հանդիպում է այդ աղջկան և բերում այն վայրը, որտեղ առաջին անգամ տեսել է նրա մորը և նրա հոր մահը։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել