Ամելիա Կիամբադե (անգլ.՝ Amelia Kyambadde, հունիսի 1, 1955(1955-06-01), Ուգանդա), ուգանդացի քաղաքական գործիչ։ Ուգանդայի կառավարության կազմում զբաղեցնում է առևտրի, արդյունաբերության և կոոպերատիվների նախարարի պաշտոնը (2016 թվականի հունիսի 6)[1], եղել է Առևտրի և արդյունաբերության նախարար (2011 թվականի մայիսի 27 - 2016 թվականի հունիսի 6)[2]՝ փոխարինելով Կահինդա Օթաֆիրեին, որը նշանակվել էր Արդարադատության նախարար[3]։ Մպիգի շրջանից "Mawokota County North" համար ընտրվել է Ուգանդայի խորհրդարանի անդամ։

Ամելիա Կիամբադե
 
Կուսակցություն՝ Ազգային դիմադրության շարժում
Կրթություն՝ Մակերերեի համալսարան
Մասնագիտություն՝ գործարար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 1, 1955(1955-06-01) (68 տարեկան)
Ծննդավայր Ուգանդա
Քաղաքացիություն  Ուգանդա

Կենսագրություն խմբագրել

Ամելիա Կիամբադեն ծնվել է 1955 թվականի հունիսին Միացյալ Թագավորության Գիլֆորդ քաղաքի Սյուրեյ բնակավայրում Սերվանո Կ. Կուլուբյայի և Մարի Կաֆուրեկայի ընտանիքում։ 1959 թվականին՝ 4 տարեկան հասակում, տեղափոխվել է Ուգանդա[4]։

Տարրակա կրթություն ստացել է Վակիսո շրջանի Գայազայի դպրոցում, միջնակարգ կրթութունը՝ Գուլուի շրջանի ավագ դպրոցում և Նաիրոբի Ագա Քանի քարտուղարական ուսումնասիրությունների դպրոցում։ Գործարար ադմինիստրատորի բակալավրի աստիճան ստացել է Մակերերեի համալսարանից՝ Ուգանդայի ամենահին կրթական բարձրագույն հաստատությունը, որը հիմնադրվել է 1922 թվականին։ Լոնդոնի ամերիկյան միջմայրցամաքային համալսարանից ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[5]։

Գործունեություն խմբագրել

1979 թվականից սկսել է աշխատել Ուգանդայի քաղաքացիական ծառայության համակարգում։ Արժանացել է Ուգանդայի Նախագահի անձնական գլխավոր քարտուղար (PPS) կոչմանը։ 2010 թվականին կամավոր հրաժարվել է կոչումից, որպեսզի Մգիպի շրջանից մասնակցի խորհրդարանական "Mawokota County North" տեղի համար։ Ուգանդայի 2011 թվականի ազգային ընտրությունների ժամանակ հաղթել է խորհրդարանական մրցավազքում և այդ ընտրատարածքի պատգամավոր է։ 2011 թվականի մարտի 27-ին նշանակվել է Առևտրի և արդյունաբերության նախարար[6], 2016 թվականի հունիսի 6-ին՝ Առևտրի, արդյունաբերության և կոոպերատիվների նախարար[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ամելիա Ան Կիամբադեն 1976 թվականին ամուսնացել է Վիլսոն Կիամբադեի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա։ Ամելիա Կիամբադեն հանդիսանում է Թվեզիմբե զարգացման հիմնադրամի (TDF) հովանավոր, հասարակական կազմակերպություն, որը բարելավում է իր խորհրդարանական ընտրատարածքի ժողովրդի կենսապայմանները։ Ամելիա Կիամբադեն հիմնադրել է «Թվեզիմբե» հասարակական կազմակերպությունը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Uganda State House (2016 թ․ հունիսի 6). «Museveni's new cabinet list At 6 June 2016» (PDF). Daily Monitor. Kampala. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  2. Mukasa, Henry (2011 թ․ մայիսի 28). «Museveni Names New Cabinet». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Kavuma Kaggwa (2014 թ․ նոյեմբերի 23). «What We Should Include In Uganda's New Constitution». Daily Monitor. Kampala. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. Ssempijja, David (2010 թ․ օգոստոսի 3). «Why Amelia Kyambadde Is Leaving State House for Peasants». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Kyambadde, Amelia (2010). «Profile of Amelia Anne Kyambadde». Amelia-Kyambadde.Org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. Parliament of Uganda (2011). «The Work History of Kyambadde Amelia Anne». Kampala: Parliament of Uganda. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. Uganda State House (2016 թ․ հունիսի 6). «Uganda's New Cabinet As At 6 June 2016». Scribd.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  8. TDF, . «About Twezimbe Development Foundation». Twezimbe Development Foundation (TDF). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել