Ամբոնի ճակատամարտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամբոն (այլ կիրառումներ)
Ամբոնի ճակատամարտ` ցամաքային մարտական գործողորթյուններ Հոլանդական արևելահնդկական ընկերությունում, որը տեղի է ունեցել նույնանուն կղզում 1942 թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը։ Ճապոնացիներին դիմակայում էին հոլանդական և ավստրալիական զորքերը։ Հայտնի է նաև այն վայրերից մեկը, որտեղ տեղի են ունեցել ճապոնական ռազմական հանցագործությունները։
Ամբոնի ճակատամար | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ամբոն (Ճակատամարտ) | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() ![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Ջոզեֆ Կապիտց | Իբո Թաքահասի Թաքեո Իտո (ցամաքային զորքեր) | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
3900 | 5300 | ||||||
Կորուստներ | |||||||
Հոլանդիա` անհայտ Ավստրալիա` 15 մարդ մահացել է ճակատամարտի ժամանակ, 35-ը վիրավորվել են։ 300 ավստրալիական և հոլանդական գերիներ գնդակահարվել են մարտերի ավարտից հետո։ ԱՄՆ` անհայտ։ |
55 մահ 135 վիրավոր |
Կողմերի ուժերԽմբագրել
ԴաշնակիցներԽմբագրել
Պատերազմի սկսվելուց առաջ կղզում տեղակայվում է Մոլուքյան բրիգադը ((KNIL) Թագավորական հոլանդա-օստ-ինդիական բանակը)` թվով 2800 մարդ։ Ավստրալիական զորքերը, կազմված 8-րդ դիվիզիայի երկու գումարտակից և 1100 հոգանոց դիվիզիոնային հրետանիից, կղզի է ժամանում դեկտեմբերի 17-ին։
ՃապոնիաԽմբագրել
Ճապոնական ռազմածովային նավատորմը, առանձնացված ներխուժման համար, բաղկացած էր «Հիրյու» և «Սորյու» ավիակիրներից , «Նատի» և «Հագուրո» ծանր հածանավերից, ինչպես նաև «Դզինցու» թեթև հածանավից և 15 էսմինեցներից[Նշում 1]։ Ցամաքային զորքերը ներառում էին 5300 մարդ 38-րդ դիվիզիայի 228 հետևակային գնդից, և ճապոնական կայսերական նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումը։
ՃակատամարտԽմբագրել
Հունվարի 30-ին ճապոնական ծովային հետևակի ստորաբաժանումները` թվով 1000 մարդ, ափ դուրս եկավ կղզու հյուսիսային մասում, իսկ 228-րդ հետևակային գունդը` հարավային։ Չնայած Ճապոնական ցամաքային զորքերը թվաքանակով ավելին չէին դաշնակիցներից, սակայն զգալիորեն գերազանցում էին ավիացիայում, ծովային և դաշտային հրետանիում, ինչպես նաև տանկերում։
Հունվարի 31-ին ճապոնացիները գրավում են Ամբոն քաղաքը` կղզու հարավ-արևմտյան մասում:Իսկ արդեն հաջորդ օրը` փետրվարի 1-ին, հոլանդական զորքերի զգալի մասը գերի է ընկնում։ Ավստրալիական զորքերը շրջապատի սպառնալիքի տակ ստիպված են լինում նահանջել կղզու հարավարևմտյան հատվածը [1]։
Փետրվարի 2-ին Ճապոնական w-9 ականազերծիչը պայթում է հոլանդական ականից և խորտակվում։ Եվս 2 ականազերծիչ վնասվում է ականների պայթյունի հետևանքով։ Փետրվարի 3-ի առավոտյան Էրիի շրջանում շրջափակված ավստրալիական զորքերը հանձնվում են ճապոնացիներին։
Ճապոնական ռազմական հանցագործություններԽմբագրել
Դաշնակիցների կորուստները ճակատամարտում համեմատաբար փոքր էին, սակայն մարտերի ավարտից հետո ճապոնացիները պատահականորեն ընտրում են մոտ 300 հոլանդացի և ավստրալիացի ռազմագերիների և մահապատժի ենթարկում Լախի ռազմական օդանավակայանում։ Ըստ որոշ տվյալների` դա վրեժխնդրություն էր ճապոնական խորտակված ականազերծիչի համար։ Կղզում գերեվարված ավստրալիացիների երեք քառորդը մահանում է մինչև պատերազմի ավարտը` թերսնումից, հիվանդություններից և դաժան վերաբերմունքից[2]։
1946 թվականին ճապոնական ռազմական ճամբարների անձնակազմից 93 մարդ դատապարտվում է ավստրալիական ռազմական տրիբունալի կողմից։ Ճամբարի ղեկավար Կունիտո Խատակայամեն կախաղանի միջոցով մահապատժի Է դատապարտվում։ Լեյտենանտ Քենրիթի Նակագավան դատապարտվում է 20 տարվա ազատազրկման[3]։ Դատական գործընթացները հիմք են հանդիսանում ավստրալիական "Արյունոտ երդում" գեղարվեստական ֆիլմի համար, որը թողարկվում է 1990 թվականին։
Ճակատամարտի արդյունքԽմբագրել
Ամբոնի գրավման արդյունքում կղզու վրա տեղակայված Ճապոնական ինքնաթիռները հնարավորություն ստացան մասնակցելու Դարվինի ռմբակոծությանը Ավստրալիայում։
Տես նաևԽմբագրել
ՆշումներԽմբագրել
- ↑ Էսկադրոնային ականակիր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Wigmore, p.428
- ↑ Peter Stanley, 2002, «Remembering 1942: The defence of the 'Malay barrier': Rabaul and Ambon, January 1942» Archived 2008-10-11 at the Wayback Machine.. Access date: October 21, 2007
- ↑ Department of Veterans' Affairs (Australia), 2006, «Fall of Ambon: Massacred at Laha» Archived 2012-02-27 at the Wayback Machine.. Access date: October 21, 2007.
ԳրականությունԽմբագրել
ՌուսերենԽմբագրել
- «Голландский флот во Второй мировой войне» / А. Крозе; пер. с англ. А. Больных. ISBN 5-17-026035-0 (ООО «Издательство ACT»). ISBN 5-9577-1698-7 (ЗАО НПП «Ермак»). Тираж 4000 экз.
- Пол Стивен Далл. Боевой путь Императорского японского флота / Перевод с английского А.Г. Больных. — Екатеринбург: Сфера, 1997. — 384 с. — (Морские битвы крупным планом)
ԱնգլերենԽմբագրել
- Lionel Wigmore, 1957, Chapter 19 The Loss of Ambon(չաշխատող հղում), Australia in the War of 1939—1945, Volume IV — The Japanese Thrust (1st ed.; Canberra, Australian War Memorial)
- L., Klemen, 1999—2001, The Netherlands East Indies 1941-42, «The Japanese Invasion of Ambon Island, January 1942» (Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941—1942)
- Kent G. Budge, 2007, The Pacific War Online Encyclopedia «Ambon»
- Michael Evans, 2000, Developing Australia’s Maritime Concept of Strategy: Lessons From the Ambon Disaster of 1942 (Department of Defence, Australia)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամբոնի ճակատամարտ կատեգորիայում։ |