Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամբերդ (այլ կիրառումներ)

Ամբերդալիճ, Ամբերդ, Բագու, Բակու[1], անհոսք լիճ է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Բյուրականից մոտ 2,1 կմ հյուսիս-արևմուտք՝ Արագած լեռան հարավարևմտյան մերձկատարային սարավանդին։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[2][3]։

Picto infobox map.png
Ամբերդ լիճ
Կոորդինատներ Կոորդինատներ: 40°28′44.616″ հս․ լ. 44°9′0.180″ ավ. ե. / 40.47906000° հս․. լ. 44.15005000° ավ. ե. / 40.47906000; 44.15005000
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ
Երկարություն 0,15 կմ
Լայնություն 0,148 կմ
Ավազանի մակերեսը 0,17 կմ²
Ամենամեծ խորությունը 1,7 մ
Միջին բարձրությունը 3220 մ

Բարձրությունը՝ 3220 մ, երկարությունը՝ 150 մ, լայնությունը՝ 148 մ, մակերեսը՝ 0,17 կմ², ջրի ծավալը՝ 11700 մ³, խորությունը՝ 1,7 մ է[4]։ Սնումը ձնաանձրևային է։ Ձմռանը ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ջուրը մաքուր է ու անուշահամ, օգտագործվում է արոտային շրջանում անասուններին ջրելու համար։ Լճի ափին է գտնվում Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 213 — 992 էջ։
  2. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին»։ www.arlis.am։ 14 oգոստոսի 2008 թվական։ Վերցված է 2015-11-30 
  3. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ»։ www.mnp.am։ Վերցված է 2015-11-30 
  4. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 278