Ամասիայի բարբառ, հայերենի կը ճյուղի եռաստիճան բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։

Խոսվել է Ամասիա քաղաքում։ Հնչյունական համակարգով քիչ տարբերություններ է ներկայացնում հին հայերենի համեմատությամբ։ Տր հնչյունախմբի մեջ ր-ն ունի ուժեղ ռ հնչումը՝ կտըռել (կտրել)։ Հոգնակին կազմվում է նվեր մասնիկով՝ աղջիկնըվեր։ Հայր, մայր բառերն ունեն ոջ հոլովումը (սեռականումՍահմանական ներկան կազմվում է կա մասնիկով, ապառնին պուտու մասնիկով (կերթամ կա, պուտու երթամ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 274