Ամառանոցում (ռուս.՝ На даче), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը 1954 թվականին նկարահանել է ռեժիսոր Գրիգոր Լոմիձեն, ըստ Անտոն Չեխովի նույնանուն հեքիաթի մոտիվների։

Ամառանոցում
Տեսակկինոնկար
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԳրիգորի Լոմիձե
Բեմադրող նկարիչԼեոնիդ Արիստով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18 րոպե
Թվական1954

Սյուժե

խմբագրել

Ամառանոցավար Պավել Վիխոդցևը տարօրինակ գրություն է ստանում, որը նրան առաջարկում էր հանդիպել տաղավարում։ Տաղավարում նա հանդիպում է իր զարմիկ Միտյային, որը ստացել էր նույն նամակից։ Նրանք վիճում են, բայց տաղավարում հայտնված կինն ասում է, որ այդ ամենի հեղինակն ինքն է, քանի որ ուզում էր տղամարդկանց հեռացնել տնից, որտեղ լվացվում էր հատակը։

Հեղինակներ

խմբագրել
  • Գլխավոր նկարիչ՝ Ռոման Գուրով
  • Տիկնիկների և դեկորացիաների նկարիչներ՝ Նիկոլայ Սոլնցև, Վ․ Կուրանով, Օլեգ Մասաինով, Ե․ Կոլչևա, Ա․ Ժուկովա, Է․ Կալյազինա, Ա․ Ֆիլասով, Գենադի Լյուտինսկի, Ե․ Պաստուշկովա, Կ․ Ռուսանովա, Ե․ Ժուկով, Զ․ Զակս
  • Տիկնիկներով խաղում են
    • Վ․ Կուսով՝ Պավել Իվանովիչ
    • Վ․ Շիյան՝ նրա կինը
    • Վ․ Պոպրիկին՝ Միտյա
    • Ա․ Միրոնավա՝ դրվագներում
    • Ս. Կուդրին՝ դրվագներում
  • Ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Մուլտֆիլմի մասին

խմբագրել
  1953 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նորից վերսկսվել են այնպիսի ֆիլմերի նկարահանումներ, որտեղ կերպարները պատկերվել են դերասան տիկինիկների ձևով։ Այդ թվում էին նաև այնպիսի դերասան տիկնիկներ, որոնց գլուխները պատրաստվել էին բնական ծակոտկեն կաուչուկից։ Առաջին անգամ ռետինե դերասան տիկնիկներին հանդիսատեսը տեսել է 1954 թվականին, Գ․ Լոմիձեի «Ամառանոցում» մուլտֆիլմում, որը նկարահանվել էր ըստ Ա․ Չեխովի համանուն հեքիաթի։ Հետագայում տիկնիկ–դերասաններ պատրաստելու համար սկսել են օգտագործել պորոլոն։ Սակայն որոշ դեպքերում այդպիսի տիկին դերասաններին շարունակում են կոչել «ռետինե տիկնիկներ»։
- [1]:
 

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել