Ժակ Աման (ֆր.՝ Jacques Haman, օգոստոսի 30, 1994(1994-08-30)[1][2], Գարուա, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, «Կոտոն Սպորտ» ֆուտբոլային ակումբի և ազգային հավաքականի հարձակվող։

Ժակ Աման
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կամերուն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 30, 1994(1994-08-30)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Գարուա, Կամերուն
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կամերուն Կոտոն Սպորտ
Համար 9
Պատանեկան կարիերա
Կամերուն Կոտոն Սպորտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—Հիմա Կամերուն Կոտոն Սպորտ ? (?)
Ազգային հավաքական
2010 Կամերուն Կամերուն (մինչև 17) ? (?)
2011 Կամերուն Կամերուն (մինչև 20) 5 (0)
2013—Հիմա Կամերուն Կամերուն 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

«Կոտոն Սիթի»

խմբագրել

2010 թվականին Ժակը ներգրավվեց հիմնական կազմ։ 2010/11 մրցաշրջանում նա խաղացել է ինը խաղ։ Այդ նույն մրցաշրջանում Ժակը դարձավ Կամերունի չեմպիոն և գավաթակիր[3]։ 2011 թվականին նա նշեց իր նորամուտը Աֆրիկայի գավաթի առաջնությունում՝ անցկացրեց 7 խաղ և խփեց 1 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում նա անցկացրեց 2 խաղ և խփեց 2 գոլ։

Կարիերան ազգային հավաքականում

խմբագրել

Ժակը հանդես էր գալիս Կամերունի պատանեկան թիմում։ 2011 թվականին նա ընդգրկված էր Կամերունի երիտասարդական թիմում, և թիմի հետ միասին մասնակցեց Աֆրիկայի երիտասարդների առաջնությանը[4]։ Մրցաշրջանում Ժակը խաղաց 5 խաղ, և ազգային հավաքականի հետ կարողացավ անցնել եզրափակիչ։

Ժակի դեբյուտը իր ազգային հավաքական եղել է 2013 թվականի հուլիսի 28-ին ընդդեմ Գաբոնայի ազգային հավաքականի։ Այդ խաղում Ժակը խփեց 1 գոլ։

Ձեռքբերումները

խմբագրել
  • Կամերունի չեմպիոն (1)։ 2011
  • Կամերունի գավաթակիր (1)։ 2011

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել