Ամանորն Ավստրիայում տոն։ Այն նշվում է դեկտեմբերի 31-ի գիշերվանից մինչև հունվարի 1-ը։ Տոնը Ավստրիայում առաջին անգամ նշվել է 1961 թվականին Ինոկենտիա III Պապի հրամանով։

Տոնի նկարագրությունը խմբագրել

Նոր տարին Ավստրիայում կոչվում է Սուրբ Սիլվեստրի օր[1]։ Այդ սրբի պատվին ավստրիացիները պատրաստում են դարչինով, շաքարավազով և կարմիր գինիով փունջ։ Կեսգիշերին հնչեցնում են շեփորներ և ամբողջ աշխարհին հայտնում, որ սկսվել է Նոր Տարին, իսկ տոնական հրավառության ձայներով վտարում են հին տարվա չար ոգիներին։

Ամանորյա ընթրիք խմբագրել

Ավստրիացիների ամանորյա գլխավոր ճաշատեսակը կաթնակեր խոզուկն է, որը նոր տարվա հաջողության խորհրդանիշն է։ Որպեսզի հաջողությունը ուղեկցի ամբողջ տարին պետք է այդ ճաշատեսակից գոնե մեկ կտոր ճաշակել։ Սեղանը զարդարում են մարցիպանից, շոկոլադից և խմորից պատրաստված խոզուկներով։ «Երջանիկ ճաշատեսակներից» մեկն էլ կանաչ ոլոռն է։

Խաղեր և ժամանց խմբագրել

Տոնական ժամանցի ձևերից մեկը հալած կապարով գուշակությունն է։ Կապարը հալեցնում, լցնում են սառը ջրի մեջ և ըստ այն տեսքի, որ ինքն ընդունում է, գուշակում են, թե ինչ է սպասվում տվյալ մարդուն նոր տարվա ընթացքում։ Վատ նախանշաններ են 13 թիվը և տարիքով կնոջ կերպարը։ Իսկ արևը և սուրծայր գլխարկը խորհրդանշում են ընտանիքի առողջությունն ու հարստությունը։

Իսկ ինչպես պատկերացնել Ավստրիան առանց երաժշտության և պարահանդեսի։ Տարիներ շարունակ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին Վիեննական օպերայում բեմադրվում է Յոհան Շտրաուսի «Չղջիկ» օպերան։

Նվերներ խմբագրել

Հունվարի 1-ի առավոտյան երեխաները շրջում են տներով, երգում և դրա փոխարեն ստանում են նվերներ՝ քաղցրավենիքի տեսքով։ Մարդիկ իրար նվիրում են փոքրիկ շոկոլադե կամ մարցիպանե հուշանվերներ՝ խոզուկների և ոսկե դրամների տեսքով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել