Ամանորյա հրավառություն Սիդնեյում

Ամանորյա հրավառություն Սիդնեյում,  ամենամյա տոնական միջոցառում, որը անցկացվում է Նոր տարվա նախօրեին ավստրալիական Սիդնեյում։

Գալիք Նոր տարվա տոնակատարությունը սկսվում է ավստրալիական ժամանակով 20։30 և ավարտվում՝ 0:30։

Հիմնական տեսարաններն են երկու հրագործական ներկայացում Հարբոր բրիջ կամրջից մինչև Պորտ-Ջեկսոն ծովածոց։ Առաջին ամանորյա հրավառությունը կոչվում է ընտանեկան և սկսվում է 21:00, հրավառության երկրորդ՝ կեսգիշերային համազարկը, որը հեռարձակվում է զանգվածային լրատվամիջոցների կողմից ամբողջ երկրում, լուսավորում է գիշերային Սիդնեյը Նոր տարվա գալուստով։

Պատմություն խմբագրել

1976-ին Սիդնեյի քաղաքային կոմիտեն որոշել է 1956 թվականից անցկացվողWaratah Festival փառատոնի հիման վրա վերստեղծել նորը՝ Սիդնեյի փառատոնը[en]։ Ծրագրային կոմիտեի առաջին նիստում որոշվել է այս նոր փառատոնի մեկնարկը տալ Ամանորի նախօրեին տոնական հրավառությամբ։

Սթիվեն Հոլը՝ 1977-1994 թվականների հրավառության գործադիր տնօրենը, ստանձնել է այս տոնական միջոցառման կազմակերպումը։ Հարբոր բրիջ կամուրջը ընտրվել է որպես հրավառության հարթակ[1]՝ 1983 թվականին Նյու-Յորքի Բրուքլինի կամրջի վրա նրա 100-ամյակի առթիվ հրավառության տպավորության ներքո[2]։

Հրարվեստագետ Սիդ Հովարդը[3] ապահովել է Սիդնեյի նավահանգստում հրավառություն անցկացնելու տեխնիկական մասը։ Առաջին տոնական հրավառությունը տեղի է ունեցել 1986 թվականին՝ Թագավորական ավստրալիական նավատորմի 75-ամյակի տոնակատարության ժամանակ։ Ամանորի նախօրեին Հարբոր բրիջում հրավառությունը անցկացվում է 1996 թվականից։ Սիդնեյի ամանորյա հրավառությունը Ամանորի գիշերը առաջին զանգվածային հրատեխնիկական ներկայացումն է և անպայման հայտնվում է Նոր տարվա միջազգային ժամանակագրության մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fireworks virtuoso sparks a spectacle». The Sydney Morning Herald. 1998 թ․ հունվարի 28. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Biggest Fireworks Show Planned at Bridge». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1983 թ․ մայիսի 23. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  3. An Explosion of Brilliance: Syd Howard’s Fireworks
  4. KIrvin (2011 թ․ հունվարի 1). «Sydney Makes its Mark and welcomes the new decade:: Sydney Media:: City of Sydney». Sydney Media. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել