Գնիշիկ (գետ)
(Վերահղված է Ամաղու (գետ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնիշիկ (այլ կիրառումներ)
Գնիշիկ, Գինեշիկաձոր, Գինեշիկա գետ, Գինիշիկաձոր, Գինիշիկաչայ, Գնիշին, Գնիշիկչայ, Գնշիկ, Գնշին, Դարաչայ, Թմաձոր, Կնիշիկչայ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2460 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64,37 կմ²։ Գետահովիտը V-աձև է, խորությունը՝ 50—80 մ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (74 %) է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,2 մ³/վ է։ Ամաղուի ձորով անցնելիս կռչվում է նաե Ամաղու գետ[1][2]։ Գետի ստորին հոսանքը երբեմն անվանվում էին Ամաղու[3]
Գնիշիկ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 20 կմ |
Ավազանի մակերես | 64,37 կմ² |
Ջրի ծախս | 0,2 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վայքի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Արփա |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Կզավոր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Վայոց Ձորի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 926 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 206 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |