Ամալ Ադեն

նորվեգացի գրող

Ամալ Ադեն (1983[1], Սոմալի), սոմալացի-նորվեգացի գրողի կեղծանունն է։ Նա աշխատում է որպես հեղինակ և դասախոս։ Ամալ Ադենը Նորվեգիայի մամուլի բողոքների հանձնաժողովի փոխարինող անդամ է և 2013 թվականի հունվարից աշխատակցում է Dag og Tid թերթին։

Ամալ Ադեն
Դիմանկար
Ծնվել է1983[1]
ԾննդավայրՍոմալի
Քաղաքացիություն Նորվեգիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունգրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքamaladen.no
 Amal Aden Վիքիպահեստում

Վաղ և անձնական կյանք խմբագրել

Ադենը ծնվել է Սոմալիի հյուսիսում։ Որբացել է 4 տարեկանում։ Վաղ տարիքում նա կրթություն չի ստացել և անգրագետ էր։ Նորվեգիա է տեղափոխվել ընտանիքի միավորման ծրագրի միջոցով[2], 1996 թվականին, երբ նա 13 տարեկան երեխա էր, յոթ տարի փողոցում ապրելու հետո[3]։ Նա պայքարել է այլ մշակույթի բախման դեմ, երեխաների խնամքի ու պաշտպանության և այլ հանրային ծառայությունների դեմ, որոնք, ըստ նրա, անկարող էին օգնել իրեն։ Ի վերջո նա հայտնվել է Օսլոյի Գրոնլանդ թաղամասում, թմրամոլների շրջապատում և ժամանակ առ ժամանակ ապրել է նույն քաղաքի փողոցներում[4]։ Այսօր, նա, այնուամենայնիվ, ինքնազբաղված է, աշխատում է որպես մեկնաբան ոստիկանությունում, դպրոցներում և այլ հաստատություններում, ինչպես նաև` որպես խորհրդատու և դասախոս քաղաքապետարանում և այլ հաստատություններում[3]։ Նա երկու երկվորյակների մայր է և 2002 թվականից ապրում է Հոնեֆոսում։

Գրողի կարիերա խմբագրել

Ամալ Ադենը հրապարակել է իր առաջին գիրքը 2008 թվականին, դրանից հետո հրապարակել է ևս մի քանի գիրք։ Նա արժանացել է մի շարք պարգևների, դրանցից առաջինը Zola-prisen-ն է (նորվեգական մրցանակ` ֆրանսիացի գրող և մտավորական Էմիլ Զոլայի անունով), 2010 թվականին, ներգաղթի և ինտեգրման ուղղությամբ կատարած իր աշխատանքի համար։

Պարգևներ և ճանաչում խմբագրել

  • Զոլա մրցանակ, 2010
  • Amnesty International, Նորվեգիա, 2012
  • Էրիկ Բյեի հիշատակի մրցանակ, 2014
  • Ջինա Քրոգ մրցանակ, 2016[5]։

Մատենագրություն խմբագրել

Ադենը մի շարք գրքերի հեղինակ է.[3]

  • Se oss: bekymringsmelding fra en ung norsksomalisk kvinne. Aschehoug (2008)
  • ABC i integrering: 111 gode råd om hvordan alle kan bli fullverdige borgere i det norske samfunnet. Aschehoug (2009)
  • Min drøm om frihet: En selvbiografisk fortelling. Aschehoug (2009)
  • Det skal merkes at de gråter: Om likestilling blant somaliere i Norge (2011)
  • Om håpet glipper, er alt tapt (2012)
  • Jacayl er kjærlighet på somali (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BIBSYS — 1972.
  2. Solset, Jannie (2009 թ․ հոկտեմբերի 2). «Norsk nok?». Vårt Land (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 «Aden, Amal». Aschehoug (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Aden, Amal. «Velkommen til min hjemmeside» (Norwegian). Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Amal Aden tildelt Gina Krog-prisen, Norwegian Association for Women's Rights

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալ Ադեն» հոդվածին։