Ամադիններ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ենթակարգ Երգեցիկ թռչուններ (Passeri)
Վերնաընտանիք Passeroidea
Ընտանիք Estrildidae
Ցեղ Ամադիններ (Amadina)
Swainson, 1827

Ամադիններ [1] (լատին․՝  Amadina) ճնճղուկանմանների կարգի պատկանող թռչունների ցեղ, որն իր մեջ ներառում է աֆրիկյան երկու տեսակ։

Նկարագություն խմբագրել

Ամադինների երկարությունը հասնում է 12-ից 14 սմ-ի։ Արուների մոտ Կարմրագլուխ ամադինների գլուխը կարմիր է։ Կարմրավիզ ամադինների արուների վզի մասում կա կարմիր գույնի լայն շերտ։ Երկու տեսակներն էլ ունեն փետուրների արտահայտիչ փոփոխություն։ Տարբերում են Կարմրագլուխ ամադինների չորս ենթատեսակ, իսկ կարմրագլխիկների՝ երկու։

Տարածում խմբագրել

Կարմրագլուխ ամադինները տարածված են Հարավային և Հարավ-Արևմտյան Աֆրիկայում։ Կարմրակոկորդները տարածված են Սենեգալից Արևելյան Եթովպիա և Սոմալի, ինչպես նաև հարավից դեպի հյուսիսային Մոզամբիկ, Զիմբաբվե և Բոտսվանա։ Բնական միջավայրում թռչունների տարիքը հասնում է հինգ տարվա։ Գերիների մեջ որոշները կարող են ապրել մինչև 13 տարի։ Այս թռչունների ամենահին ներկայացուցիչը ապրել է մինչև 15 տարի։ Թռչունների երկար կյանքի տևողությանը կարելի է հասնել դրանց պատշաճ և զգույշ խնամքի շնորհիվ։

Տեսակներ խմբագրել

Կա ամադինների երկու տեսակ և վեց ենթատեսակ՝

Կարմրավիզ ամադին(Amadina fasciata Gmelin, 1789)

  • Amadina fasciata fasciata (Gmelin, 1789)
  • Amadina fasciata alexanderi Neumann, 1908
  • Amadina fasciata meridionalis Neunzig, 1910
  • Amadina fasciata contigua Clancey, 1970

Կարմրագլուխ ամադիններ

  • (Amadina erythrocephala Linnaeus, 1758)
  • Amadina erythrocephala erythrocephala (Linnaeus, 1758)
  • Amadina erythrocephala dissita Clancey, 1958

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 440. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.

Գրականություն խմբագրել

  • Jürgen Nicolai (Hrsg), Joachim Steinbacher (Hrsg), Renate van den Elzen, Gerhard Hofmann, Claudia Mettke-Hofmann: Prachtfinken - Afrika, Serie Handbuch der Vogelpflege, Eugen Ulmer Verlag, Stuttgart 2007, ISBN 978-3-8001-4964-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադիններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադիններ» հոդվածին։