Աճպարարը (նկար)

Հիերոնիմոս Բոսխի նկար

«Աճպարարը» (հոլ.՝ De goochelaar), հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի վրձնին պատկանող նկար։ Այս կտավը ստեղծվել է 1510 թվականին։ Այն համարվում է Բոսխի վաղ տարիների արվեստի ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս նկարը պահպանվում և ցուցադրվում է ֆրանսիական Սեն Ժերմեն ան Լե քաղաքի մունիցիպալ թանգարանում[2]։

Աճպարարը
տեսակգեղանկար
նկարիչանհայտ
տարի1502
բարձրություն53 սանտիմետր
լայնություն65 սանտիմետր
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էSaint-Germain-en-Laye Civic Museum?
հավաքածուSaint-Germain-en-Laye Civic Museum?
կայք
Ծանոթագրություններ
 The Conjurer by Hieronymus Bosch Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

Հիերոնիմոս Բոսխի արվեստի հետազոտողները «Աճպարարը» նկարը համարում են որպես լիովին պրիմիտիվ աշխատանք։ Ըստ նրանց, նկարում պատկերված մարդկանց հետին ֆոնին պատ նկարելը խոսում է միայն այն մասին, որ սա Բոսխի առաջին նկարներից է։ Այս ստեղծագործությունում արդեն ի հայտ են գալիս նկարչի առանձնահատկություններն ու արվեստի բնորոշ գծերը։ Դրանք են՝ մարդկային այլանդակությունները ծաղրի ենթարկելն ու ցուցադրելը սատիրայի ոճով[3]։

Աճպարարի հետ այս տեսարանը հնարավոր է, որ Հիերոնիմոս Բոսխի կողմից է մտածված՝ հղում կատարելով «տարո» խաղաքարտերի մոգին[4]։

Նկարագիր

խմբագրել

Նկարի համար որպես սյուժե Հիերոնիմոս Բոսխը ընտրել է հնագույն զբաղմունք աճպարարությունը։ Այստեղ ներկայացված է, թե ինչպես է աճպարարը մատնոցներով խաբեբայությամբ հնարքներ ցուցադրում։ «Աճպարարը» նկարում պատկերված է այն տեսարանը, երբ հանդիսականները ակնդետորեն նայում են ձեռնածուին։ Միևնույն ժամանակ նրա հանցակիցը հանդիսականների շարքում կողոպտում է մարդկանց՝ գողանալով սեղանին հակված մարդու քսակը։ Նկարիչը այս ստեղծագործությունում պատկերել է այլաբանական սիմվոլ. սեղանին և նրա վրա հակված կնոջ բերանում պատկերել է գորտի։ Աճպարարի հագին պապական կարդինալի հանդերձանք է։ Իսկ սեղանը՝ եկեղեցու խորանի սեղան է պատկերված[2]։

Հանդիսականներին նկարիչը պատկերել է նույնպես այլաբանորեն։ Սեղանին հակված անձնավորությունը նյութապես ապահով քաղաքացի է. նրա բերանում գորտ է պատկերված, որը անբարոյականության և հանցավոր լինելու սիմվոլն է նշանակում։ Տղամարդը, որը գողանում է նրանից քսակը, հագնված է Դոմինիկյան միաբանության հանդերձանքով։ Գողացող տղամարդու կողքին պատկերված են կին և տղամարդ։ Սևազգեստ այդ տղամարդը բացահայտորեն սիրախաղով է զբաղված կողքի կարմիր հանդերձանքով կնոջ հետ. նա մի ձեռքը դրել է կնոջ ուսին, մյուսը՝ կրծքին։ Կանաչ զգեստով տղամարդը դիտում է հանդիսականներին։ Ըստ Բոսխի արվեստի հետազոտողների, նրա կերպարը բազմիցս հայտնվել է նկարչի կտավներում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://balat.kikirpa.be/object/40002098
  2. 2,0 2,1 Морозова О. В. Босх Брейгель Дюрер. — ОЛМА Медиа Групп, 2013. — С. 35. — 304 с. — ISBN 9785373051446
  3. О. В. Морозова БОСХ. — Галерея гениев. — М: ОЛМА Медиа Групп, 2008. — С. 31. — 128 с. — ISBN 978-5-373-01295-9
  4. Rose-Marie Hagen, Rainer Hagen What Great Paintings Say, Vol 1. — Taschen, 2003. — С. 73. — 494 с. — ISBN 9783822821008
  5. М. Гордеева Босх Иероним / Великие художники Т.34. — М: Директ-медиа, 2014. — С. 6-7. — 49 с. — ISBN 9785747500112

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճպարարը (նկար)» հոդվածին։