Գոհար Աճեմյան
Գոհար Աճեմյան (ապրիլի 3, 1926, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ 2004 թվականից։
Գոհար Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1926 (98 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, արձակագիր և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | ՀԳՄ |
Գոհար Աճեմյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1926 թվականի ապրիլի 3-ին, Կրասնոդարի երկրամասի Դուբինկա գյուղում (այժմ` Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի տարբեր խմբագրություններում, եղել է ՀԳՄ մշակույթի բաժնի վարիչ։ Հայ և օտարազգի կինոգործիչների մասին պատրաստել է բազմաթիվ հեռուստահաղորդումներ, հեղինակել է «Ծաղկաձոր», «Ոտնաման» փաստավավերագրական ֆիլմերը։ Աճեմյանի հարցազրույցներն ու ակնարկները տպագրվել են գրական մամուլում[1]։ Հայաստանի գրողների միության կողմից գործուղվել է Մոսկվա` հարցազրույց վերցնելու Մարիետա Շահինյանից[2]։
Անդամակցություն
խմբագրելԵրկեր
խմբագրել- Մենք, տղաներս սփյուռքի, Երևան, 2010[3]։
- Սևդ նուազ, ճերմակդ շատ…, Երևան, 2006։
- Հիշատակի խարույկ, Երևան, 1999[4][5]։
- Մարիետա Շահինյանի հետ, Երևան, 1981[5]։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրել- Մարիետա Շահինյան, Պատմություն երկու քույրերի և կախարդական Շողակն երկրի մասին, Երևան, 1987։
Պարգևներ
խմբագրել- «Գրական վաստակի համար» մեդալ (ՀԳՄ), 2006
- «Մշակույթի վաստակավոր աշխատող» (Հայաստանի գերագույն խորհրդ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ
- ↑ «Шагинян, ты моя Шагинян: с взрывным характером, но любовью в душе». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ Աճեմյան, Գոհար; Անանյան, Լևոն Զաքարի (2010). Մենք, տղաներն սփիւռքի։ Ակնարկներ, հուշեր. Երևան: Վան Արյան. ISBN 978-9939-812-87-8.
- ↑ Աճեմյան, Գոհար Արամի (1999). Հիշատակի խարույկ։ Ակնարկներ. Վան Արյան. ISBN 978-99930-57-14-7.
- ↑ 5,0 5,1 «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Աճեմյան , Գոհար». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Աճեմյան» հոդվածին։ |