Եվգինե Աճեմյան
հայ երգիչ, դերասան
(Վերահղված է Աճեմյան-Ե.ից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգինե Աճեմյան (1897, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1925), հայ դերասանուհի, երգչուհի։
Եվգինե Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | 1897 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1925 |
Կրթություն | Էսայան վարժարան (1914) |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունը ստացել է թաղային վարժարանում, ապա սովորել Էսայան վարժարանում, որն ավարտել է 1914 թ. և կարճ ժամանակ որպես ուսուցիչ պաշտոնավարել է այնտեղ։ 1913 թ. երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում։ Առաջին աշխարհամարտից հետո մասնակցել է Պոլսո հայ դրամատիկ թատերախմբի ներկայացումներին, նաև օպերետներին։ 1922 թ. միաժամանակ խաղացել է թուրքական խմբերում, 1924 թ. անցել է Ֆրանսիա, հաստատվել Մարսելում։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել կոմիտասյան երգերի կատարմամբ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 76.